«Սույն օրենքը «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-րդ գլխին համապատասխան սահմանում է նաեւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի (այսուհետ՝ կատարողական մակագրության թերթ) կատարման պայմանները եւ կարգը: Կատարողական մակագրության թերթի կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 30-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածներն այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետ`
«8) կատարողական մակագրության թերթը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «թերթն է,» բառից հետո լրացնել «եւ կատարողական մակագրության թերթը, » բառերը:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Կատարողական մակագրության թերթի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1 Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Եթե կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջեւ կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու կամ լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին:»:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.2-րդ հոդվածով.
«Հոդված 31.2. Կատարողական մակագրության թերթը վերադարձնելը
Եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:»:
Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջեւ կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը» բառերը:
Հոդված 10. Օրենքի 72.1-րդ հոդվածի 2-րդ մասի «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչվելու կամ կողմերի միջեւ կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, անվավեր ճանաչվելու հետեւանքով:»
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: