Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.
«10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար | բազային տուրքի չափով |
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին, 21.2-րդ, 21.3-րդ կետերով.
«21.1. կատարողական մակագրության թերթ տալու համար | բազային տուրքի հնգապատիկի չափով |
21.2. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար` |
|
ա) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բ) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը հաստատելու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
դ) ժառանգությունն ընդունելու եւ ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
ե) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
զ) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
21.3. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար | բազային տուրքի չափով:» |
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ բա) ենթակետով.
բա) կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու համար | 15 |
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ գա) ենթակետով.
գա) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար | 3 |
3) ժգ) ենթակետի «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղները, քարերը» բառերը եւ «պահպանելու» բառից հետո լրացնել « եւ վկայագիր տալու» բառերը:
Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: