Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10727-26.09.2016-ՄԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 24-րդ հոդվածում՝

1)1-ին մասի 1-ին կետում «կատարողական թերթի» բառերից հետո լրացնել «կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի» բառերը.

2) 2-րդ մասի 2-րդ կետում «կատարողական թերթի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի» բառերով.

3) 2-րդ մասի 6-րդ կետում «կատարողական թերթում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթում» բառերով.

4) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) կատարողական թերթում կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթումնշված պահանջների պարզ չլինելու դեպքում դիմելու համապատասխանաբար կատարողական թերթ տված դատարան, կամ կատարողական մակագրության թերթ տված նոտարին` պարզաբանելու դրա կատարման կարգը. »:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: