Armenian ARMSCII Armenian
Կ-10727-26.09.2016-ՄԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «կատարողական թերթի» բառերից հետո լրացնել «կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետը «կատարողական թերթի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի» բառերով.

3) 2-րդ մասի 6-րդ կետը «կատարողական թերթում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթում» բառերով.

4) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) կատարողական թերթում կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթում նշված պահանջների պարզ չլինելու դեպքում դիմելու համապատասխանաբար կատարողական թերթ տված դատարան կամ կատարողական մակագրության թերթ տված նոտարին` պարզաբանելու դրա կատարման կարգը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: