Հոդված 1. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 5-րդ կետում «արհեստակցական միությունների,» բառերից հետո լրացնել «նոտարների,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպությունները, » բառից հետո լրացնել «նոտարները, նոտարական պալատը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի վերնագրում «անձանց» բառից հետո, բովանդակության մեջ 1-ին մասում՝ «կազմակերպությունները,» եւ 2-րդ մասում «մարմինները» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «եւ նոտարների,», «նոտարները, նոտարական պալատը», «նոտարները, նոտարական պալատը»բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: