Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-398-25.10.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերջին պարբերությունը, 4-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ պարբերությունները, 5-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը եւ 7-րդ հոդվածը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում

1) 1-ին պարբերությունից հանել «մարզերի սահմանների», «բնակավայրերի եւ թաղամասերի տարածքների սահմանների» բառերը:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է ՀՀ կառավարությունը»:

Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի 2.2 90-րդ, 2.3 59-րդ, 62-րդ, 86-րդ եւ 87-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.2 Արարատ մարզի համայնքներն ու բնակավայրերը

90   Գինեվետ   Գինեվետ գյուղ

2.3 Արմավիր մարզի համայնքներն ու բնակավայրերը

59   Սարդարապատ   Սարդարապատ գյուղ

62   Այգեվան   Այգեվան գյուղ

86   Ջրարբի   Ջրարբի գյուղ

87   Գեղակերտ   Գեղակերտ գյուղ

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հարապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք-հիմնավորում

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու անհրաժեշտության մասին

1995թ. ընդունված՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում ամրագրված մի շարք նորմեր հնարավորություն չեն ընձեռնում գործնականում լուծել համայնքների միջեւ տասնամյակների ընթացքում կուտակված սահմանային վիճելի հարցերը, որոնք հատկապես ցայտուն են քաղաքային համայնքների եւ սահմանակից գյուղական համայնքների պարագայում:

Հարկ է նշել, որ համայքների ներկայիս հողօգտագործման սահմանների հիմքում ընկած են դեռեւս անցած դարի 30-ական թվականներին տրամադրված պետական ակտերը, որոնք 70-ական թվականներին կրած առանձին շտկումներով հանդերձ, ըստ էության չեն արտացոլում առկա իրավիճակը եւ անհրաժեշտություն կա օպերատիվորեն արձագանքել եւ լուծումներ տալ բոլոր սահմանային հիմնախնդիրներին, նկատի ունենալով, որ հարցի լուծումով է պայմանավորված նաեւ համայնքների հողի հարկի բազաների վերջնական ճշգրտումը, համայնքներին սեփականության իրավունքով հողերի փոխանցումը, ինչպես նաեւ համապատասխան տարածքներում տեղական ինքնակառավարման իրականացումը:

Առ այսօր օրենքի հավելվածներից ընդունվել է միայն Երեւան քաղաքի վարչական սահմանների նկարագիրը՝ տեղիք տալով բազմաթիվ վիճելի հարցերի, որոնք, ըստ գործող օրենքի, կարող են լուծվել միայն դրա հավելվածում փոփոխություններ կատարելու ճանապարհով: Մասնավորապես, Արարատի մարզի Գետափնյա գյուղական համայնքի սեփականաշնորհված գյուղատնտեսական եւ տնամերձ հողամասերից մի մասը ընդգրկվել է Երեւանի սահմաններում, համանման խնդիր առկա է՝ կապված Կոտայքի մարզի Առինջ եւ Քասախ համայնքների գերեզմանատների հետ եւ այլն:

ՀՀ կառավարությունը համայնքների սահմանների նկարագրման եւ համապատասխան քարտեզագրական նյութերի մշակման հարցը դիտարկում է որպես զուտ տեխնիկական խնդիր եւ առաջարկում է այդ խնդրի լուծումը օրենքով պատվիրակել կառավարությունը՝ հանրապետությունում առկա, ինչպես նաեւ ապագայում հնարավոր սահմանային խնիրներին օպերատիվորեն արձագանքելու եւ դրանց լուծումներ տալու նկատառումով:

Միաժամանակ, առաջարկվում է իրականացնել ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզի 5 համայնքների անվանափոխություն՝ հնացած կամ արդի իրողություններին չհապատասխանող անվանումները փոխելու նկատառումով:

Օրենքի նախագծի ընդունման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում: