Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10772-29.09.2016-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «67-րդ» թիվը փոխարինել «93-րդ» թվով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ եւ 31-րդ հոդվածներում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:

Հոդված 3. Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի գ) ենթակետի 3-րդ պարբերությունում «պարտադիր» բառը փոխարինել «պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական» բառով:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի՝

1) 1-ին պարբերությունում «կեսից ավելիով» բառերը փոխարինել «երկու երրորդով» բառերով.

2) 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ` հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու կողմից որոշում ընդունելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարության լիազորած մարմին, որն էլ օրենքով սահմանված կարգով այն ներկայացնում է կառավարություն:

3) 4-րդ պարբերությունում հանել «կամ օրենքով սահմանված կարգով պաշտոնանկ անելու» բառերը:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները

1. Համայնքի ղեկավարը, եռամսյակը մեկ` մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն եւ համապատասխան մարզպետին: Համայնքի ղեկավարը սույն մասում նշված հաղորդումը մարզպետին ներկայացնում է պետական լիազորված մարմնի սահմանած ձեւաչափով:

2. Համայնքի ղեկավարը մինչեւ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում եւ անցկացնում է հանրային բաց լսումներ եւ (կամ) քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված եւ ընդունված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:

3. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

4. Համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ավագանու անդամը (անդամները) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպությունը համայնքի ավագանուն է ներկայացնում իր ուսումնասիրությունների արդյունքները եւ եզրակացությունները: Իրավախախտումներ հայտնաբերվելու դեպքում ավագանին կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին:

5. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում եւ հաստատվում է ավագանու անդամի (անդամների) կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ` մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը:

6. Համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին եւ տալիս է անհրաժեշտ բացատրություններ:

7. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

8. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման վերաբերյալ ավագանին ընդունում է համապատասխան որոշում:

9. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ձեւով եւ ներառում է`

ա) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի մուտքերի եւ ելքերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի եւ հաշվետու տարվա համար հաստատված եւ փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջեւ,

բ) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների եւ չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով,

գ) տեղեկություններ հաշվետու տարում բյուջեի պարտքերի եւ դրանց սպասարկման վերաբերյալ,

դ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու եւ հիմնավորելու համար,

10. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու կողմից հաստատելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է համապատասխան մարզպետին:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով ընդունված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 9-րդ գլխում տեղ գտած իրավակարգավորումների եւ ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված հոդվածների տրամաբանության հետ համապատասխանեցմամբ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները՝ փոփոխությունների ու լրացումների տեսքով անխուսափելիորեն պետք է ամրագրվեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի իրավակարգավորող դրույթներով փոփոխվել են մի շարք հասկացություններ եւ իրավական մեխանիզմներ, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման եւ համայնքի հասկացությունները, տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության ձեւերն ու մեխանիզմները, միջհամայնքային միավորումների ստեղծման եղանակներն ու մեթոդները, դրանց իրավական կարգավիճակը եւ որպես նոր ինստիտուցիոնալ կարգավորումներ՝ համայնքի համար պարտադիր եւ կամավոր խնդիրների սահմանումը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» բաժնի 209-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվել է նաեւ, որ Սահմանադրության 9-րդ գլուխը՝ բացառությամբ 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության դրույթի, ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի իրավաբանական ուժը ապահովելու առաջին անհրաժեշտ նախապայմաններից մեկն էլ համարվում է համապատասխանաբար «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, որն էլ կապահովվի Սահմանադրանպաստ իրավական համակարգի ձեւավորմանն ու կենսագործմանը:

ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցման գործընթացի փուլում, անդրադարձ է կատարվել օրենքի խմբագրման ձեւաչափին: Այդ առումով առաջին հերթին՝ նպատակահարմար է համարվել իրավական ձեւակերպումների եւ իրավական տեխնիկայի կիրառության տեսակետից՝ օրենքի համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը՝ նոր օրենքի նախագիծ կազմելու տեսքով: Այս մոտեցումը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքից, նորմատիվ իրավական ակտի իրավակարգավորող մեծ թվով դրույթների փոփոխության, գաղափարական մոտեցումների փոփոխություններից, ինչպես նաեւ նոր իրավակարգավորումների լրացումներ կատարելու անհրաժեշտությունից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը անդրադառնում է ինչպես Հայաստանի Հանրապետության 2015թ. Սահմանադրությունից բխող փոփոխություններին եւ լրացումներին, այնպես էլ առավել լայն մասշտաբով օրենսդրական կարգավորումների փոփոխություններին եւ լրացումներին, որոնք պայմանավորված են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով, Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությամբ (Ուտրեխտի արձանագրություն), ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձով:

«Տեղական ինքնկառավարման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծով առաջարկվում է՝

. Տեղական ինքնակառավարման, համայնքի եւ նրա բնակիչների նոր հասկացությունների սահմանում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան.

. Տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Եվրոպական Խարտիայի պահանջներին եւ միջազգային փորձին.

. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների եւ համայնքի խնդիրների ընդհանուր բնութագրի ընդհանրական սահմանում.

. Համայնքի պարտադիր խնդիրների օրենքով սահմանում՝ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածին համապատասխանեցմամբ.

. Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին խմբագրում. մասնավորապես՝ 1)տեղական ինքնառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորությունը, 2)տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության բարելավումը, օրինակ համայնքի ինտերնետային կայք ունենալու պահանջի ներդրմամբ:

. Նախագիծը տալիս է տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության, այդ թվում հանրային քննարկումներ անցկացնելու որոշակի չափանիշներ ու սահմաններ, որոնց մանրամասն ընթացակարգերը սահմանելու է համայնքի ավագանին:

. 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն.

. Համայնքի ավագանու ինստիտուտի եւ նրա գործունեության հետ կապված լրացուցիչ հստակեցումներ եւ լրացումներ, մասնավորապես` 1) ավագանու 9 եւ ավելի անդամ ունեցող համայնքում ավագանին ստեղծում է մշտական կամ, ըստ անհրաժեշտության, ժամանակավոր հանձնաժողովներ, իսկ մինչեւ 9 ավագանու անդամ ունեցող համայնքում ավագանին կարող է ստեղծել այդ հանձնաժողովները. 2) ավագանու հանձնաժողովների ձեւավորման կարգը սահմանվում է ավագանու կողմից. 3) եթե ավագանու նիստին հարցեր են ներկայացնում համայնքի ղեկավարը, վարչական ներկայացուցիչը կամ ավագանու անդամը, ապա որոշման նախագծից բացի պետք է կցվեն նախագծի ընդունման հիմնավորումը, համայնքի բյուջեի վրա ազդեցության մասին տեղեկանքը եւ նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների հետեւանքով ստացված առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման պատճառների վերաբերյալ. 4) ավագանու 9 եւ ավելի անդամ ունեցող համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես լսվեն ավագանու հանձնաժողովներից որեւէ մեկում. 5)ավագանու նիստերի արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում. 6) 10000 եւ ավել բնակիչ ունեցող համայնքներում, ավագանու դռնբաց նիստերը առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում. 7) ավագանու անդամը իրավունք ունի համայնքի ղեկավարից պահանջել եւ ստանալ նրա, աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաեւ վարչական ներկայացուցչի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն:

. Վարչական ներկայացուցչի հաստիքի առկայություն բոլոր բնակավայրերի համար (նախկինում՝ 100-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում).

. Վարչական ներկայացուցչի կողմից համայնքի ավագանու նիստի մասնակցության եւ օրակարգում հարց ներկայացնելու հնարավորության ընձեռում.

. Համայնքի ղեկավարի պարտադիր խնդիրների լուծման նպատակով սեփական լիազորությունների հստակ սահմանում.

. Համայնքի ղեկավարի ոլորտային լիազորությունների բովանդակության հստակեցում եւ տարանջատում՝ սեփականի եւ պատվիրակվածի միջեւ. Մասնավորապես սահմանվել են հետեւյալ նոր լիազորությունները. 1) կազմակերպում է նախադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում. 2) կազմակերպում է ներհամայնքային եւ միջհամայնքային ամենամյա սպորտային միջոցառումներ եւ մրցույթներ. 3) ըստ բնակության վայրի, ինչպես նաեւ հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 4) նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների եւ մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ. 5) կազմակերպում է համայնքի տարածքում ամբուլատոր բժշկական ծառայության գործունեությունը. 6) իրականացնում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառում. 7)աջակցում է գյուղատնտեսության ոլորտում պետական միջոցներով եւ այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը. 8) աջակցում է համայնքի տարածքում բուսասանիտարական հաշվառման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում բուսասանիտարիայի բնագավառի լիազոր մարմնին է տրամադրում հողօգտագործողների վերաբերյալ տվյալներ:

. Լիազորությունների ապակենտրոնացում՝ մասնավորապես առողջապա-հության բնագավառում: Բժշկական ամբուլատորիաները ամբողջությամբ դարձնել համայնքային ենթակայության:

. Գործող օրենքի կամավոր բոլոր լիազորությունները ճանաչվում են ուժը կորցրած.

. Կամավոր խնդիրների եւ դրանց լուծման համար սահմանվող սեփական լիազորությունների սահմանումը համայնքի ավագանուն պատվիրակելը.

. Համայնքի ղեկավարի ոլորտային լիազորություններում՝ նոր հոդվածով զբոսաշրջության բնագավառում լիազորություններ սահմանելը: Հոդվածը վերաբերում է զբոսաշրջային հեռանկարներ եւ կարողություններ ունեցող համայնքներին:

. Նախագծով սահմանվել է, որ այլ իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված բոլոր լիազորությունները՝ բացառությամբ պետության կողմից պատվիրակած լիազորությունների, ՏԻՄ-երը իրականացնելու են որպես սեփական լիազորություններ:

. Երեւանի օրինակով, նախագծով սահմանվել է համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգում իրականացնելու պարտավորություն համապատասխան սեփականատերերի կամ օգտագործողների համար՝ ՀՀ բոլոր համայնքերի մասով:

. Նախագծով նախատեսվում է համայնքում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդնումը: 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի համայնքապետարանի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք:

. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի վերաբերյալ իրավակարգավորող դրույթում կատարվել է լրացում՝ այն է, «համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու կամ այդ պաշտոնի բացակայության պարագայում՝ համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչեւ դրա առաջացնող հանգամանքների վերացումը, մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

. Աշխատակազմի վրա՝ բացի ավագանու որոշումները յոթնօրյա ժամկետում մարզպետարան առաքելու պարտավորությունից, դրվում է նաեւ նույն ժամկետում համայնքի ղեկավարի որոշումները եւս առաքելու պարտականությունը.

. Համայնքի բյուջեի գլխի ամբողջական համապատասխանեցում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին.

. Մարզպետի եւ կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքի դադարեցում.

. Վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չհրավիրելու դեպքում, համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում՝ ՀՀ Կառավարության կողմից լիազոր մարմնի ներկայացմամբ.

. ՏԻՄ-երի լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողության մեխանիզմների փոփոխություններ.

. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական ու մասնագիտական հսկողության սկզբունքները,

. Հսկողության մարմինները,

. Հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները

. Միջհամայնքային միավորումների էության եւ միավորում կազմելու իրավունքի իրացման փոփոխություններ եւ հիմնման եղանակային տարանջատումներ

. Օրենքում նոր գլխով Գյումրի եւ Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունների սահմանումը.

. Տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինների փոխհարաբերությունների խմբագրումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումն ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Սահմանադրությանն համապատասխանեցումը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի առաջիկա բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման`
բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծերի փաթեթ) ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա այլ հավասար պայմաններում կլինի չեզոք, սակայն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը:

Նախագծերի փաթեթի ընդունումը այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի հավասարակշռված ավելացմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի
մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համապատասխանեցնել 2015թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ նոր Սահմանադրության 9-րդ գլխի դրույթներին, մասնավորապես` կարգավորվում են տեղական ինքնակառավարման եւ համայնքի հասկացությունները, տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորություններն, այդ լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության ձեւերն ու մեխանիզմները, միջհամայնքային միավորումների ստեղծման եղանակներն ու մեթոդները, դրանց իրավական կարգավիճակը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների շուկաների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվող փոփոխություններով եւ լրացումներով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համապատասխանեցվել է 2015թ-ին փոփոխված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումներն էական ազդեցություն չեն ունենա տնտեսավարողների գործունեության վրա` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն: