Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1081-03.10.2016-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-98 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 59-րդ հոդվածում «պետի» բառից հետո լրացնել «(զորամասի հրամանատարի)» բառերը, իսկ «չհանելով կոշիկները,» բառերը փոխարինել «առանց կոշիկների, չհանելով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Այն զորամասերում, որոնցում մարտական դրոշի տեղադրման ապակեպատ տարածքն ապահովված է հակահրդեհային եւ ձայնաազդանշանային համակարգերով, մարտական դրոշի պահպանությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասում «, եւ ձեռքի նռնակները ողջ անձնակազմի համար` յուրաքանչյուրին երկուական նռնակ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Կանոնագրքի 101-րդ հոդվածի 5-րդ մասում`
 
1) «եւ ձեռքի նռնակները» բառերը հանել.
 
2) լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Տագնապի դեպքում պահակատանը գտնվող անձնակազմը զենքը լիցքավորում է ինքնուրույն:»:

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնագրքի 102-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «մետաղյա արկղերում» բառերը հանել.
 
2) 4-րդ մասում «, նռնակների եւ բռնկիչների» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 6. Կանոնագրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում, 157-րդ եւ 195-րդ հոդվածների առաջին պարբերություններում «անցագրերի» բառը փոխարինել «թույլտվության գրությունների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Կանոնագրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասում «պահակապետը կամ նրա» բառերը փոխարինել «պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը (օպերատորը), իսկ վերջինիս բացակայության դեպքում` պահակապետի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Կանոնագրքի 115-րդ հոդվածում`
 
1) 1-ին մասում «սարքավորման օպերատորին» բառերը փոխարինել «սարքավորումները» բառով.
 
2) 3-րդ մասում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «ծեփապատճեին» բառը:

ՀՈԴՎԱԾ 9. Կանոնագրքի 116-րդ հոդվածում հանել երկրորդ նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 10. Կանոնագրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասում «զորավարժության» բառից հետո լրացնել «(զորամասի կազմով ճամբարային հավաքի)» բառերը, իսկ «նշանակել» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:

ՀՈԴՎԱԾ 11. Կանոնագրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասում «, նռնակների եւ բռնկիչների» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 12. Կանոնագրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «ուղղակի» բառը փոխարինել «անմիջական» բառով, իսկ «, եթե դեմքով ճանաչում է» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 13. Կանոնագրքի 158-րդ, 159-րդ, 160-րդ, 161-րդ եւ 162-րդ հոդվածներում «(պահեստ)» բառից եւ դրա հոլովաձեւերից հետո լրացնել «կամ հավաքակայան» բառերը եւ դրա հոլովաձեւերը:

ՀՈԴՎԱԾ 14. Կանոնագրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում «(պահեստը, դրամարկղը)» բառերը փոխարինել «(պահեստը) կամ հավաքակայանը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Կանոնագրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասում «օդի» բառից առաջ լրացնել «եթե» բառը:

ՀՈԴՎԱԾ 16. Կանոնագրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «քաջաց» բառը փոխարինել «Ձեզ» բառով:

ՀՈԴՎԱԾ 17. Կանոնագրքի 234-րդ հոդվածի 5-րդ մասում «, խցերում պահվող մեկուսացվածների քանակը» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 18. Կանոնագրքի 248-րդ հոդվածում «Չհանելով կիսաճտքավոր կոշիկները,» բառերը փոխարինել «Առանց կոշիկների, չհանելով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Կանոնագրքի 10-րդ գլխի վերնագրում, դրան հաջորդող վերնագրում եւ 262-րդ հոդվածի 1-ին մասում «առանձին տեղադրված ռադիոտեխնիկական եւ այլ հատուկ» բառերը փոխարինել «զորամասի տեղաբաշխման վայրից դուրս տեղակայված» բառերով:

ՀՈԴՎԱԾ 20. Կանոնագրքի 264-րդ հոդվածի 1-ին մասում «պարեկները կազմում են մի քանի գրաֆիկ» բառերը փոխարինել «կազմվում են պարեկային գրաֆիկներ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 21. Կանոնագրքի 265-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Պարեկների զենքը եւ դրանց լցավորված պահեստատուփերը (պահունակները) պահվում են ստորաբաժանման զենքի պահասենյակում, իսկ դրա բացակայության դեպքում` ստորաբաժանման հերթապահի սենյակում, զենքները` առանձին զինաբուրգում, իսկ պահեստատուփերը (պահունակները)` առանձին մետաղյա արկղում (առանձին մետաղյա պահարանում), որոնք կողպվում են ստորաբաժանման հերթապահի կողմից եւ կնքվում վերջինիս կնիքով:».

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքում զորամասերում եւ մշտական տեղակայման վայրից դուրս պահակախմբերի եւ պարեկների կողմից պատշաճ ծառայության իրականացման, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության, մարտական դրոշի պահպանման հետ կապված հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել սահմանել այնպիսի գործառույթների համալիր, որը հնարավորություն կտա կրճատել պահակախմբերի մեջ ներգրավված անձնակազմի քանակը, որոշակի դեպքերում պահակային ծառայությունը փոխարինել պարեկային ծառայությամբ, հստակեցված չեն պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ պատասխանատու անձանց կազմը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել զորամասերում եւ մշտական տեղակայման վայրից դուրս պահակախմբերի եւ պարեկների կողմից պատշաճ ծառայության իրականացումը, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողությունը, այդ ուղղությամբ պատասխանատու անձնակազմի պարտականությունները:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի եւ պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:

5. Ակնկալվող արդյունքը

Ապահովել զինված ուժերում կայազորային եւ պահակային ծառայությունների պատշաճ կազմակերպման ու իրականացման գործընթացը, այդ ուղղությամբ պաշտոնատար անձանց եւ  զինծառայողների պարտականությունները:

7. Այլ տեղեկություններ չկան:

Եզրակացություն

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ oրենքի  նախագծի   ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում  ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում տեղի չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ  պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ե լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական  վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոոուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամթ հաստատված կարգի 9- րդ կետով նախատեսված կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ն պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվամ՝ փոքր հ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային Լւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ Լւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքում զորամասերում եւ մշտական տեղակայման վայրից դոտս պահակախմբերի եւ պարեկների կողմից պատշաճ ծառայության իրականացման, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության, մարտական դրոշի պահպանման հետ կապված հարաբերությունները, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման
ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային Լւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել զորամասերում եւ մշտական տեղակայման վայրից դուրս պահակախմբերի պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի  պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, ինչպես նաեւ պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն փնելչի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«ՀՀ  զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» « օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի Ա ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցոթյուն: