Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1081-03.10.2016-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-98 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 59-րդ հոդվածում «պետի» բառից հետո լրացնել «(զորամասի հրամանատարի)» բառերը, իսկ «չհանելով կոշիկները,» բառերը փոխարինել «առանց կոշիկների, չհանելով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Այն զորամասերում, որոնցում մարտական դրոշի տեղադրման ապակեպատ տարածքն ապահովված է հակահրդեհային եւ ձայնաազդանշանային համակարգերով, մարտական դրոշի պահպանությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասում «, եւ ձեռքի նռնակները ողջ անձնակազմի համար` յուրաքանչյուրին երկուական նռնակ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Կանոնագրքի 101-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) «եւ ձեռքի նռնակները» բառերը հանել.


2) լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Տագնապի դեպքում պահակատանը գտնվող անձնակազմը զենքը լիցքավորում է ինքնուրույն:»:

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնագրքի 102-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «մետաղյա արկղերում» բառերը հանել.

2) 4-րդ մասում «, նռնակների եւ բռնկիչների» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 6. Կանոնագրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում, 157-րդ եւ 195-րդ հոդվածների առաջին պարբերություններում «անցագրերի» բառը փոխարինել «թույլտվության գրությունների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Կանոնագրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասում «պահակապետը կամ նրա» բառերը փոխարինել «պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը (օպերատորը), իսկ վերջինիս բացակայության դեպքում` պահակապետի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Կանոնագրքի 115-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «սարքավորման օպերատորին» բառերը փոխարինել «սարքավորումները» բառով.

2) 3-րդ մասում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «ծեփապատճեին» բառը:

ՀՈԴՎԱԾ 9. Կանոնագրքի 116-րդ հոդվածում հանել երկրորդ նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 10. Կանոնագրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասում «զորավարժության» բառից հետո լրացնել «(զորամասի կազմով ճամբարային հավաքի)» բառերը, իսկ «նշանակել» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:

ՀՈԴՎԱԾ 11. Կանոնագրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասում «, նռնակների եւ բռնկիչների» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 12. Կանոնագրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «ուղղակի» բառը փոխարինել «անմիջական» բառով, իսկ «, եթե դեմքով ճանաչում է» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 13. Կանոնագրքի 158-րդ, 159-րդ, 160-րդ, 161-րդ եւ 162-րդ հոդվածներում «(պահեստ)» բառից եւ դրա հոլովաձեւերից հետո լրացնել «կամ հավաքակայան» բառերը եւ դրա հոլովաձեւերը:

ՀՈԴՎԱԾ 14. Կանոնագրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում «(պահեստը, դրամարկղը)» բառերը փոխարինել «(պահեստը) կամ հավաքակայանը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Կանոնագրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասում «օդի» բառից առաջ լրացնել «եթե» բառը:

ՀՈԴՎԱԾ 16. Կանոնագրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «քաջաց» բառը փոխարինել «Ձեզ» բառով:

ՀՈԴՎԱԾ 17. Կանոնագրքի 234-րդ հոդվածի 5-րդ մասում «, խցերում պահվող մեկուսացվածների քանակը» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 18. Կանոնագրքի 248-րդ հոդվածում «Չհանելով կիսաճտքավոր կոշիկները,» բառերը փոխարինել «Առանց կոշիկների, չհանելով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Կանոնագրքի 10-րդ գլխի վերնագրում, դրան հաջորդող վերնագրում եւ 262-րդ հոդվածի 1-ին մասում «առանձին տեղադրված ռադիոտեխնիկական եւ այլ հատուկ» բառերը փոխարինել «զորամասի տեղաբաշխման վայրից դուրս տեղակայված» բառերով:

ՀՈԴՎԱԾ 20. Կանոնագրքի 264-րդ հոդվածի 1-ին մասում «պարեկները կազմում են մի քանի գրաֆիկ» բառերը փոխարինել «կազմվում են պարեկային գրաֆիկներ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 21. Կանոնագրքի 265-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Պարեկների զենքը եւ դրանց լցավորված պահեստատուփերը (պահունակները) պահվում են ստորաբաժանման զենքի պահասենյակում, իսկ դրա բացակայության դեպքում` ստորաբաժանման հերթապահի սենյակում, զենքները` առանձին զինաբուրգում, իսկ պահեստատուփերը (պահունակները)` առանձին մետաղյա արկղում (առանձին մետաղյա պահարանում), որոնք կողպվում են ստորաբաժանման հերթապահի կողմից եւ կնքվում վերջինիս կնիքով:».

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: