Armenian ARMSCII Armenian
Կ-614-30.09.2014,04.10.2016-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) փաստաթուղթ՝ նյութական կրիչի վրա գրառված տեղեկություն՝ վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս այն նույնականացնել.».

2) 8-րդ կետը «արխիվային փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային)» բառերով.

3) 9-րդ կետը «արխիվային փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային)» բառերով.

4) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) արխիվ՝ իրավաբանական անձ կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, պետական հիմնարկի կամ կազմակերպության, իրավաբանական անձի կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող միավոր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի (այդ թվում՝ էլեկտրոնային) համալրում, հաշվառում, պահպանում եւ օգտագործում մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելը.».

5) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 15-րդ կետը «ժամանակավոր» բառից հետո լրացնել «՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ,» բառերով.

7) 16-րդ կետից հանել «կառավարման» բառը.

8) 19-րդ կետի «տեղեկատվությունն» բառը փոխարինել «տեղեկությունն» բառով։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետի «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով.

2) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանման եւ օգտագործման կարգը,».

3) 2-րդ կետի երկրորդ եւ երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների եւ արխիվների օրինակելի կանոնակարգերը.»։

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման նպատակով մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելը պարտավոր են ստեղծել արխիվ, այլ իրավաբանական անձինք, նոտարներն ու անհատ ձեռնարկատերերն իրենք են որոշում իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի պահպանության տարբերակը մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կամ համայնքային արխիվ հանձնելը կամ ոչնչացնելը.».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով։

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ստեղծած կամ նրանց կողմից» բառերը փոխարինել «նրանց կողմից ստեղծված կամ» բառերով։

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «10» թիվը փոխարինել «7» թվով, իսկ նույն կետը «տարի» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փաստաթղթերի համար՝ 3 տարի» բառերով.

2) 3-րդ կետի չորրորդ պարբերության «-տնտեսական գրքերի (ծխամատյանների) համար՝ 75 տարի,» բառերը փոխարինել «- համայնքների գրքեր՝ մինչեւ սահմանված կարգով նորը կազմելը,» բառերով.

3) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ տասներորդ պարբերությունով.

«- դատական գործերի համար՝ 30 տարի։»։

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը «ներառյալ՝», 5-րդ եւ 7-րդ մասերը՝ «լուծարվող կազմակերպության», 6-րդ մասը «կազմակերպում է» բառերից հետո լրացնել «մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի «տեղեկատվությունն» եւ «տեղեկատվություն» բառերը փոխարինել «տեղեկությունն» եւ «տեղեկություն» բառերով։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։