Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1085-06.10.2016-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ) են համարվում.

ա. արժեթղթերի, արտարժույթի, տոկոսադրույքի, ածանցյալ ֆինանսական գործիքների, ֆինանսական ինդեքսների կամ ֆինանսատնտեսական ցուցանիշների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով կամ դրամական միջոցներով,

բ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը պետք է իրականացվի դրամական միջոցներովով կամ կարող է իրականացվել դրամով կողմերից մեկի ցանկությամբ (բացառությամբ խախտման կամ այլ հիմքերով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքերի),

գ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով, պայմանով, որ այդ պայմանագրերը շրջանառվում են կարգավորվող շուկայում,

դ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով եւ որոնք նախատեսված չեն սույն կետի «գ» ենթակետով, ինչպես նաեւ չեն կնքվել առեւտրային նպատակներով, որոնց հատուկ են այլ ածանցյալ ֆինանսական գործիքների բնութագրիչ հատկանիշները, այդ թվում՝ դրանցով փոխադարձ պարտավորությունների քլիրինգի եւ վերջնահաշվարկի իրականացումը հաշվարկային համակարգի միջոցով կամ այդպիսի պայմանագրերի՝ ենթակա լինելը պարբերական լրացուցիչ ապահովման պահանջին,

ե. վարկային ռիսկի փոխանցման հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքները,

զ. տարբերության վրա հիմնված ֆինանսական պայմանագրերը,

է. կլիմայի փոփոխությունների, ֆրախտի վճարների, արտանետումների թույլատրելի չափերի, գնաճի դրույքների կամ այլ պաշտոնական տնտեսական վիճակագրական ցուցանիշների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ եւ այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը պետք է իրականացվի կամ կողմերի ցանկությամբ (բացառությամբ խախտման կամ պայմանագրի այլ հիմքերով վաղաժամկետ լուծման դեպքերի) կարող է իրականացվել դրամով, ինչպես նաեւ սույն կետով չնախատեսված ակտիվների, իրավունքների, պարտավորությունների, ցուցանիշների կամ չափերի հետ կապված այլ ածանցյալ պայմանագրերը, որոնք ունեն ածանցյալ ֆինանսական գործիքների բնութագրեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք թույլատրված են կարգավորվող շուկայում առեւտրին, դրանցով պարտավորությունների փոխադարձ քլիրինգը եւ վերջնահաշվարկն իրականացվում է հաշվարկային համակարգի միջոցով կամ այդպիսի պայմանագրերը ենթակա են պարբերական լրացուցիչ ապահովման պահանջի:».

3) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք է համարվում այն ածանցյալ ֆինանսական գործիքը, որը թույլատրված է կարգավորվող շուկայում առեւտրին.».

4) 31-րդ կետը «արժեթղթերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով եւ «արժեթղթերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքներով» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 3.1. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 3.1. Ածանցյալ ֆինանսական գործիքների եւ ֆինանսական գործարքների կարգավորման առանձնահատկությունները

1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով եւ արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերով, ապա սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի դրույթները տարածվում են ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանց շուկայի վրա, ինչպես նաեւ սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կամ օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաեւ այլ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանց շուկայի վրա:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու ածանցյալ ֆինանսական գործիքները եւ դրանց շուկաները, եթե նշված կարգավորումների բացակայությունը կարող է հանգեցնել ֆինանսական կայունության խաթարմանը կամ ներդրողների շահերի ոտնահարմանը կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ռիսկայնության աճի կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունության խաթարմանը:

3. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտով սահմանել միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների կամ ֆինանսական գործարքների տիպային պայմանագրեր: Սույն կետով նախատեսված տիպային պայմանագրեր կնքելիս կամ դրանց գործողության ընթացքում կողմերը կարող են տվյալ պայմանագրերի պայմանների նկատմամբ կիրառել այն պետության իրավունքը, որը սովորաբար կիրառվում է տվյալ տիպային պայմանագրերի նկատմամբ: Սույն կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետեւանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին կամ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին):

4. Կենտրոնական բանկի կողմից ստեղծվում է ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյան (առեւտրի գրանցամատյան): Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, մշակման, պահպանման, տրամադրման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Հարկային մարմնին առեւտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները եւ ծավալները սահմանվում են Կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի համատեղ իրավական ակտով:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.»:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները.

1. Հոդվածի 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ եւ 8-րդ կետերով.

«7) այն անձանց վրա, որոնք արժեթղթերով գործարքներ են կատարում իրենց հաշվին կամ հաճախորդներին մատուցում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «է» ենթակետով նախատեսված ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ներդրումային ծառայություններ, պայմանով, որ նույն խմբին պատկանող ընկերությունների համար այդպիսի գործարքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չի հանդիսանում հիմնական գործունեություն, այդ անձի հիմնական գործունեությունը սույն օրենքի իմաստով ներդրումային ծառայությունների մատուցումը չէ կամ այդ անձը չի հանդիսանում ներդրումային ծառայություններ մատուցող անձ,

8) այն անձանց վրա, որոնց հիմնական գործունեությունն իրենց հաշվին ապրանքներով եւ այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով կամ միայն այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների իրականացումն է, բացառությամբ այն անձանց, որոնց հիմնական գործունեությունն իրենց հաշվին ապրանքներով եւ/կամ այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների իրականացումն է եւ, որոնք հանդիսանում են սույն օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց խմբի անդամ կամ այդ անձը հանդիսանում է ներդրումային ծառայություններ մատուցող անձ:»:

2. Հոդվածը լրացնել հետեւյալ պարբերությամբ.

«Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն բաժնով սահմանված դրույթները տարածվում են նաեւ այն դեպքերի վրա, երբ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք մատուցում են ածանցյալ ֆինանսական գործիքներով ծառայություններ:»:

Հոդված 5. Օրենքի՝

1. 119-րդ հոդվածի 5-րդ եւ 6րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 11-14-րդ գլուխների՝ արժեթղթերին եւ ածանցյալ ֆինանսական գործիքներին վերաբերող դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանց շուկայի վրա: Նշված արժեթղթերը եւ ածանցյալ ֆինանսական գործիքները թույլատրվում են շուկայում առեւտրին եւ վաճառվում են շուկայում տվյալ շուկայի կանոններին համապատասխան:

6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կարգավորել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների` շուկայում առեւտրին թույլտվության, դրանց առեւտրի եւ դրանցով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) քլիրինգի եւ վերջնահաշվարկի հատուկ պայմաններ եւ կարգ:»:

2. 159-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն գլխի դրույթները տարածվում են նաեւ.

ա) սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով նախատեսված արժեթղթերի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա,

բ) այն ածանցյալ ֆինանսական գործիքների վրա, որոնք հաշվի են առնվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արժեթուղթը գնելու կամ վաճառելու որոշում կայացնելիս,

գ) այն ածանցյալ ֆինանսական գործիքները, որոնցով գործարքները կարող են էական ազդեցություն ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արժեթղթերի գնի վրա,

դ) արտարժույթի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա:»:

Հոդված 6. Օրենքում «ածանցյալ գործիք» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիք» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական գործիքների, մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման եւ խթանման անհրաժեշտությամբ։

Նախագծերի ընդունումը բխում է Արժութային Միջազգային Հիմնադրամի հետ 2016թ ստորագրված Մտադրությունների մասին նամակից, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը պարտականություն է ստանձնել բարեփոխել ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների նկատմամբ կիրառվող օրենսդրությունը:

Բարեփոխումներն իրականացվում են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցությամբ՝ վերջինիս կողմից ներկայացված լավագույն միջազգային փորձի եւ ISDA (Սվոփերի եւ ածանցյալների միջազգային ասոցիացիա) մոդելի հիման վրա:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ որոշակի ֆինանսական գործիքների, մասնավորապես՝ ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաեւ ռեպո (արժեթղթերի փոխառության) գործարքների (այսուհետ՝ այլ ֆինանսական գործիքներ) համապարփակ կարգավորում։ Արդյունքում հստակ կարգավորման բացակայության պայմաններում ֆինանսական շուկաների արդյունավետ եւ կայուն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ածանցյալների եւ վերը նշված այլ ֆինանսական գործիքների շուկան չի զարգանում միջազգային միտումներին համահունչ։ Կարգավորման նման իրավիճակը խաթարում է նաեւ օտարերկրյա ներդրողների եւ ֆինանսական կազմակերպությունների մուտքը ՀՀ կապիտալի շուկա։

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ներկայացման նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ եւ համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը Հայաստանում: Ֆինանսական գործիքների շարքին են դասվում ֆյուչերսը, ֆորվարդը, օպցիոնը, սվոփը, ռեպոն եւ նմանատիպ այլ գործարքները: Նման ֆինանսական գործարքների կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր (օրինակ՝ կապված արտարժույթի, հումքի գնի, վարկի տոկոսադրույքի եւ այլ շուկայակա տատանման հետ) եւ կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Օրինակ՝ նավթի գնի բարձրացման ռիսկը զսպելու (հեջավորելու) համար կազմակերպությունները կկարողանան կնքել ֆյուչերս կամ ֆորվարդ գործարքներ, որոնք կֆիքսեն այն գինը, որով կազմակերպությունը իրավունք կունենա գնել նավթ, օրինակ, 1 տարի անց: Այս դեպքում, եթե մեկ տարի անց նավթի գինը բարձրանա կողմը կկարողանա նավթ գնել նախապես պայմանավորված եւ տվյալ պահին շուկայում առկա գնից ավելի ցածր գնով:

Կամ եթե կողմը ունի դոլարային պարտավորություն, սակայն իր եկամուտները դրամով են, իսկ մյուս կողմն ունի օրինակ՝ դրամային պարտավորություն, սակայն իր եկամուտները դոլարով են, ապա կողմերը կկարողնան կնքել արտարժութային սվոփ, որով մի կողմը կպարտավորվի մյուսին տրամադրել նախապես որոշված չափով դոլար, իսկ մյուս կողմը` նախապես որոշված չափով դրամ՝ այդպիսով զսպելով արժութային տատանումների ռիսկը:

Ածանցյալ ֆինանսական շուկայի զարգացման կարեւորագույն բաղադրատարրերից է օտարերկրյա սուբյեկտների ներգրավվումը: Մասնավորապես՝ ակնկալվում է, որ օտարերկրյա խոշոր ֆինանսական կազմակերպությունների հետ ածանցյալ ֆինանսկան գործիքներ կնքելու միջոցով ՀՀ ֆինանսական կազմակերպությունները իրենց հերթին կկարողանան ածանցյալ ֆինանսական գործիքներ առաջարկել ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին:

Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ածանցյալ ֆինանսական գործիքների միջազգային շուկաներում կնքված գործարքների ճնշող մեծամասնությունն իրականացվում է ISDA-ի կողմից մշակված, բազմաթիվ տարիների կիրառությամբ փորձված եւ միջազգային հեղինակություն վայելող գլխավոր համաձայնագրերի (ISDA Master Agreements) կիրառմամբ:

ՎԶԵԲ-ի փորձագետների հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ օրենսդրությունում առկա են մի շարք էական բացթողումներ, որոնց պայմաններում բացառվում է օտարերկրյա սուբյեկտների մուտքը ՀՀ շուկա, ինչպես նաեւ ISDA գլխավոր համաձայնագրերի արդյունավետ կիրառումը: Սույն նախագծերը նպատակ ունեն վերացնելու նշված խոչընդոտները եւ մշակվել են հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձը, ՎԶԵԲ եւ ISDA առաջարկությունները։

Նախագծերը մասնավորապես նախատեսում են.

- ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանում.

Ներկայիս ՀՀ օրենսդրությունը չի տալիս ածանցյալ ֆինանսական գործիքի հասկացությունը: «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը ուղղակի դասում է ածանցյալ ֆինանսական գործիքը արժեթղթերի շարքում՝ առանց սահմանելու դրա հասկացությունը: Այդ իսկ պատճառով, սույն նախագծով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում տրվել է ածանցյալ ֆինանսական գործիքի հասկացությունը՝ հիմք ընդունելով MiFID I եւ MiFID II ԵՄ դիրեկտիվները: Միեւնույն ժամանակ ածանցյալ ֆինանսական գործիքները դուրս են բերվել արժեթղթերի շարքից, քանի որ դրանք որպես կանոն քաղաքացիաիրավական պայմանագրեր են, ինչի մասին վկայում է նաեւ միջազգային փորձը:

Միեւնույն ժամանակ, չնայած որ այդ գործարքները շարունակում են լինել քաղաքացիաիրավական պայմանագրեր՝ դրանց մի մասի՝ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա հարկավոր է տարածել արժեթղթերի նկատմամբ կիրառվող կարգավորումը, քանի որ դրանք կարգավորվող շուկայում ազատորեն շրջանառելի եւ փոխանցելի փաստաթղթեր են: Ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքները կազմում են ածանցյալների շուկայի շատ փոքր մաս. ածանցյալ ֆինանսական գործիքների մեծամասնությունը կնքվում է կարգավորված շուկայից դուրս (OTC-over the counter): Կարգավորված շուկայից դուրս կնքված ածանցյալ ֆինանսական գործիքները հասարակ քաղաքացիաիրավական պայմանագրեր են, որոնց պայմանները մանրամասնորեն բանակցվում են եւ որոնք չեն շրջանառվում եւ հետեւաբար չեն դիտարկվում որպես արժեթղթեր:

- ֆինասական գրավի յուրահատուկ օրենսդրական կարգավորում, Սահմանվում է ֆինանսական գործարքներում գրավի առարկա հանդիսացող գույքի՝ դրամական միջոցների եւ արժեթղթերի, գրավի առաջնահերթության իրավունք, ինչպես նաեւ ֆինանսական գրավի իրացման ընթացակարգերի (տեղեկացում, ժամկետներ, իրացման վերաբերյալ համաձայնության ձեւ) առանձնահատկություններ այն դեպքերի համար, երբ կողմերը քաղաքացիներ չեն: Նոր կարգավորումն ուղղված է ածանցյալ ֆինանսական գործիքների պարագայում գրավի ընթացակարգը պարզեցնելուն, քանի որ տվյալ դեպքում գրավի առարկա կարող են հանդիսանալ բացառապես դրամական միջոցները կամ արժեթղթերը, կողմերը մասնագիտացված անձինք են, կողմերից որեւէ մեկը ֆիզիկական անձ չէ եւ հետեւաբար գրավատուի պաշտպանությանն ուղղված այնպիսի օրենսդրական պահանջներ, ինչպիսիք են գրավի իրացման այլ եղանակ նախատեսող պայմանագրի նոտարական պարտադիր վավերացումը եւ ծանուցման պահից մինչեւ իրացման պահը երկամսյա պարտադիր ժամկետի պահպանումը տվյալ դեպքում անհարկի բարդեցնում են գործարքը եւ այն դարձնում առավել ծախսատար: Նախատեսվում է նաեւ, որ գրավառուն իրավունք ունի գրավի առարկան (արժեթղթերը եւ դրամական միջոցները) իր հերթին գրավադրել իր պարտավորությունների դիմաց երրորդ անձի մոտ (rehypothecation): Այս դեպքում, այս իրավունքը իրականացնելիս, գրավը դադարում է եւ սեփականությունը փոխանցվում է գրավառուին, իսկ գրավատուն ձեռք է բերում այդ գրավի առարկայի արժեքի չափով պահանջի իրավունք: Սա, իհարկե, հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում:

- ֆինանսական գործարքներով զուտացման համաձայնության կարգավորում.

Ֆինանսական գործիքների շուկայի զարգացման կենսական եւ կարեւորագույն նախադրյալն օրենքներում զուտացման նախատեսումն է: Միջազգային լավագույն փորձը, ինչպես նաեւ ISDA մոդելային օրենսդրությունը եւ ISDA միջազգայնորեն ամենատարածված եւ կիրառվող գլխավոր համաձայնագիրը թույլ են տալիս ածանցյալ գործիքներով կնքված գործարքների զուտացում՝ պարտականությունները չկատարելու, հարկային օրենսդրության փոփոխման, իրավական կարգավորման որոշ փոփոխության, սնանկության, ֆորս մաժորի եւ այլ դեպքերում: Ներկայումս շուրջ 60 երկիր նախատեսել են ֆինանսական գործիքների հետ կապված պարտավորությունների զուտացման հնարավորությունը:

Զուտացում է համարվում այն գործընթացը, երբ կողմերը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ եւ որոշակի հանգամանքների վրա հասնելու դեպքում կատարվում է այս պարտավորությունների վերջնահաշվարկ (settlement): Այսպես՝ եթե Ա կազմակերպությունը Բ կազմակերպության նկատմամբ ունի 1,5 մլն ՀՀ դրամի պարտավորություն, իսկ Բ կազմակերպությունը Ա կազմակերպության նկատմամբ ունի 1 մլն ՀՀ դրամի պարտավորություն,ապա.

Ա) ներկայիս օրենսդրության պայմաններում, եթե Ա կազմակերպության նկատմամբ սկսվի սնանկության գործընթաց, ապա Բ կազմակերպությունը կպարտավորվի անմիջապես կատարել Ա-ի նկատմամբ ունեցած 1մլն ՀՀ դրամի իր պարտավորությունը, սակայն մորատորիումի գործողության պատճառով չի կարողանա ստանալ իր նկատմամբ Ա-ի ունեցած 1,5մլն ՀՀ դրամի պարքի մարումը, քանի դեռ չի հերթագրվել եւ իր հերթը չի հասել: Իսկ այս դեպքում հնարավոր է, որ երբ Բ կազմակերպության հերթը հասնի Ա կազմակերպությունը չկարողանա վերջինիս վճարել ամբողջությամբ եւ հետեւաբար տվյալ դեպքում Բ-ն կկրի ամբողջ 1.5 մլն ՀՀ դրամի կորստի ռիսկը:

Բ) առաջարկվող օրենսդրության պայմաններում, կողմերը հնարավորություն կստանան զուտացնելու իրենց դիրքերը: Մասնավորապես ՝ քանի որ Ա կազմակերպությունը Բ-ի նկատմամբ ունի 1.5մլն ՀՀդրամի պարտավորություն, իսկ Բ-ն Ա-ի նկատմամբ 1մլն ՀՀ դրամի պարտավորություն, դրանք կզուտացնեն եւ արդյունքում Ա-ի պարտավորությունները Բ-ի նկատմամբ կնվազեն 500.000 դրամի, իսկ Բ-ն կհերթագրվի պարատերերի հերթում այդ 500.000 դրամի ստացման համար: Արդյունքում Բ-ն այլեւս կկրի ոչ թե 1.5 մլն ՀՀ դրամի, այլ ընդամենը 500.000 ՀՀ դրամի կորստի ռիսկը:

Զուտացման դրույթներն իրացնելու համար կարեւորագույն նշանակություն ունի սնանկության մասին օրենսդրության փոփոխությունը, որտեղ ֆինանսական գործարքի կողմ հանդիսացող իրավաբանական անձի անվճարունակության կամ սնանկության դեպքում անվճարունակության (սնանկության) վարույթում ածանցյալ ֆինանսական գործիքներից, ինչպես նաեւ այլ ֆինանսական գործիքներից բխող փոխադարձ պարտավորությունների զուտացման հնարավորություն պետք է ընձեռվի: Զուտացման նախագիծը մշակելիս հիմք է ընդունվել ISDA-ի մոդելային օրենքը զուտացման մասին (ISDA Model Netting Act): Իրականացվող փոփոխությունները վերաբերում են միայն զուտացմանը, այսինքն՝ բռնագանձումը, պահանջների բավարարման հերթականությունը եւ այլ հարաբերությունները կարգավորվում են սնանկության ընդհանուր կարգով:

- ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաեւ այլ ֆինանսական գործիքների պայմանագրերի նկատմամբ օտարերկրյա իրավունքի կիրառման կողմերի իրավունքի հստակ ամրագրում.

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի շրջանակներում այս հարցը առանձնակի կարեւորություն ունի, քանի որ ՀՀ սուբյեկտը պետք է հնարավորություն ունենա իր օտարերկրյա գործընկերների եւ ՀՀ գործընկերների հետ հավասար պայմաններով նույնանման գործարքներ կնքել: Օտարերկրյա սուբյեկտների հետ ածանցյալներով գործարքներ կնքելու ամենատարածված ձեւը ISDA գլխավոր համաձայնագրի կնքումն է, որով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ գործարար պրակտիկայում ընդունված է տարածել կա՛մ Անգլիայի եւ Ուեյլսի, կա՛մ Նյու Յորքի իրավունքը: Նշված հենց այս երկու իրավունքների ընտրության պատճառը այն է, որ աշխարհում ձեռնարկատերերի մեծ մասը ճանաչում է եւ իրենց համար ընդունելի է համարում հենց Անգլիայի կամ Նյու Յորքի իրավունքը: Եթե ISDA-ի գլխավոր համաձայնագրի նկատմամբ Նյու Յորքի կամ Անգլիայի իրավունքի փոխարեն կիրառվի ՀՀ կամ որեւէ այլ իրավունք, ապա այդ պայմանագիրը միջազգային շուկայում եւ օտարերկրյա սուբյեկտների համար կկորցնի իր արժեքը: Հավանական է, որ ՀՀ սուբյեկտները միմիյանց միջեւ եւս կնքեն ISDA մոդելային պայմանագրեր եւ

կարեւոր է հստակեցնել, որ ՀՀ ռեզիդենտները միմյանց հետ ISDA համաձայնագիր կնքելիս եւս կարող են տարածել Նյու Յորքի կամ Անգլիայի իրավունքը: Իրավահավասարության սկզբունքից չի բխի, որ օտարերկրյա անձինք կարողանան ՀՀ անձանց հետ հարաբերություններում օգտվել ISDA համաձայնագրից, իսկ երկու ՀՀ ռեզիդենտ սուբյեկտ իրենց գործարքային հարաբերություններում չկարողանան լիովին օգտվել դրանից: Բացի այդ՝ առաջանում է տարբեր կոնտրագենտների հանդեպ ստանձնած պարտավորությունների եւ ձեռք բերված պահանջների համապատասխանեցման հարց:

Մասնավորապես` դիտարկենք հետեւյալ օրինակը. ՀՀ-ում գտնվող բանկը օտարերկրյա պետությունում գտնվող բանկի հետ կնքում է ածանցյալ ֆինանսական գործարք եւ դրա հիման վրա ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդներին կարողանում է առաջարկել նոր ֆինանսական ծառայություններ (օրինակ՝ հեջավորման գործիքներ): Տրամաբանական է, որ դրսի բանկի հետ կնքված պայմանագրով եւ տեղի հաճախորդների հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները լինեն նույն ծավալով եւ նույն բովանդակության: Ընդ որում՝ նշված խնդիրը առաջանում է ոչ միայն ածանցյալ ֆինանսական գործարքների շրջանակներում, այլ գործարարական հարաբերություններում առհասարակ:

Ներկայիս օրենսդրության շրջանակներում հստակ է, որ կողմերը ազատ են ընտրելու պայմանագրի նկատմամբ կիրառվող օրենքը այն պարագայում, երբ առկա է օտարերկրյա տարր եւ տարակարծությունն առաջանում է այն դեպքում երբ խոսքը գնում է երկու ՀՀ սուբյեկտների մասին: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է պայմանագրի ազատության սկզբունքը, որի համաձայն պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ պայմանով,որ պայմանագիրը չպետք է հակասի կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին): Նշված սկզբունքից բխում է, որ կողմերը իրավասու են իրենց պայմանագրի նկատմամբ կիրառել ցանկացած իրավունք, այնքանով, որքանով դա չի հակասում ՀՀ-ում գործող իմպերատիվ նորմերին: Սակայն այն դրույթները, համաձայն որոնց միջազգային մասնավոր իրավունքի կանոնները կիրառելի են միայն այն դեպքերում, երբ գործարքում առկա է օտարերկրյա տարր հաճախ տեղիք են տալիս այն մեկնաբանության, որ երկու ՀՀ քաղաքացի եւ կամ ռեզիդենտ իրավաբանական անձինք չեն կարող միմյանց հետ պայմանագիր կնքել եւ դրա նկատմամբ այլ պետության իրավունք տարածել, որի հետեւանքով ՀՀ սուբյեկտները խուսափում են նման պայմանագիր կնքելուց:

Նշված իրավական անհստակությունը վերացնելու համար նախագծով առաջարկվում է սահմանել, որ կողմերն ազատ են Կենտրոնական բանկի նորմատիվ ակտով սահմանված եւ միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող տիպային պայմանագրերի նկատմամբ կիրառել այն իրավունքը, որը սովորաբար կիրառվում է այդ պայմանագրերի նկատմամբ, այնքանով որքանով դա չի հակասի ՀՀ իմպերատիվ նորմերին: Այդպիսի պայմանագրեր են ISDA Գլխավոր համաձայնագրեր (Master Agreements/Credit Support Annex), ICMA Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրեր (ICMA Global Master Repurchase Agreement) կամ LMA Առաջնային եւ երկրորդային սինդիկացված վարկերի պայմանագրերը (LMA Primary and Secondary Syndicated Loan Documentation):

- ՀՀ դատարանների կողմից օտարերկրյա արբիտրաժային դատարանների կայացրած հայցի ապահովման մասին որոշումների ճանաչման եւ կատարման հնարավորություն.

Այժմ «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում ներառվել է արբիտրաժային դատարանների կողմից հայցի ապահովման որոշումների ճանաչման հնարավորություն: Սակայն այդ դրույթները ներկայումս գործում են միայն ՀՀ-ում նստավայր ունեցող արբիտրաժային դատարանների որոշումների համար: Օտարերկրյա սուբյեկտների հետ ածանցյալներով գործարքներ կնքելու ամենատարածված ձեւը ISDA գլխավոր համաձայնագրի կնքումն է, որտեղ հիմնականում առկա է օտարերկրյա արբիտրաժային դատարաններին վեճերի հանձնման դրույթ: Ավելին, այս օրենսդրական փաթեթից դուրս անգամ՝ նման փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ-ում գործող սուբյեկտների միջազգային առեւտրի համար, ինչպես նաեւ ՀՀ ներդրումներ ներգրավելու գործում.

- ածանցյալ ֆինանսական գործիքների յուրահատուկ հարկային կարգավորում.

Ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման համար կարեւորագույն գործոն է հանդիսանում վերջիններիս հստակ եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող հարկային կարգավորումը: Այդ իսկ նպատակով նշված բարեփոխումների շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքների հարկման հստակ իրավակարգավորումներ, որոնք ներառված են ներկայումս ՀՀ Ազգային Ժողովում քննարկման փուլում գտնվող հարկային օրենսգրքի նախագծում: Մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործարքներն օգտվում են հատուկ հարկային ռեժիմից, եթե դրանք պատշաճ կերպով գրանցված են ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանում:

- Նախագծերով առաջարկվող մյուս փոփոխությունները կրում են իրավակարգավորման հստակեցման, տեխնիկական կամ խմբագրական բնույթ, նպատակ են հետապնդում համապատասխանեցնել տարբեր օրենքներում կիրառվող եզրույթները, օրինակ` «ածանցյալ արժեթուղթ (գործիք)» կամ «ածանցյալ արժեթղթերով կնքված գործարքներ» եզրերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիք» եզրով:

Եզրակացություն

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերը նշված Նախագծերի փաթեթով (այսուհետ` Նախագիծ)` առաջարկվում է կարգավորել ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված հարաբերությունները: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, ֆինանսական գրավի օրենսդրական կարգավորումները եւ այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք, իսկ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնի:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

1. Նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացություն

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունումն ուղղված է Հայաստանում ֆինանսական շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը, ինչի համար հիմք են հանդիսացել ՎԶԵԲ եւ ISDA համաձայնագրերի միջազգային փորձը, մասնավորապես` նախատեսվում է սահմանել ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ կարգավորում, ածանցյալ ֆինանսական գործիքների միջազգային ստանդարտներին համապատասխանող հարկային կարգավորում եւ ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաեւ այլ ֆինանսական գործիքների պայմանագրերի նկատմամբ օտարերկրյա իրավունքի կիրառման կողմերի իրավունքի ամրագրում:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են արժեթղթերի եւ ֆինանսական շուկայում մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ)՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Նախագծերի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ընդլայնել ֆինանսական շուկայի ածանցյալ գործիքների կիրառման իրավական հիմքերը` հնարավորություն ստեղծելով հայաստանյան ընկերությունների համար` առավել ամբողջապես կիրառելու միջազգային պրակտիկայում ընդունված ֆինանսական գործիքները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: