Իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Այս հանրահայտ իրավունքի դրույթը նորագույն Հայաստանի քաղաքացիների համար քառորդ դար շարունակ մնացել ու մնում է անհասանելի:
Հայաստանում հանրային իշխանություն իրականացնելու համար նախատեսված հանրային-պետական կառավարման ինստիտուտները` նախագահ, կառավարություն, խորհրդարան, չեն ձեւավորվել ազատ ընտրությունների միջոցով եւ չեն գործում պաշտոնատար անձանց օրինական լիազորությունների ներքո: Դատական իշխանությունը նույնպես ձեւավորված չէ օրինականության սկզբունքով, հետեւաբար` չի կարող ծառայել ժողովրդին:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Այս հանրահայտ իրավունքի դրույթը եւս Հայաստանում երկու տասնամյակից ավելի խախտված է:
Ստեղծված համակարգը վերափոխված խորհրդային բռնակալական քաղաքական կարգի եւ իրականացրած քաղաքականության նոր դրսեւորումն էր, որը հակասում է հայ ժողովրդի շահին եւ նպատակներին:
Մենք ընդունում ենք այն հայտնի ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, օժտված են Արարչի կողմից որոշ անօտարելի իրավունքներով, որոնց թվում են կյանքի, ազատության եւ երջանկության ձգտումը: Այս իրավունքները ապահովելու համար մարդիկ հիմնադրում են կառավարություն` հանրային իշխանություն, որն իր օրինական լիազորությունները պետք է ստանա ղեկավարվողների համաձայնությամբ: Իսկ երբ կառավարությունը դառնում է կործանարար այս նպատակների իրականացման համար՝ ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ լուծարել, վերացնել այն, եւ հիմնել նոր կառավարություն, որի հիմքում ընկած են այնպիսի սկզբունքներ եւ իշխանության կազմակերպման այնպիսի ձեւեր, որոնք իր պատկերացումներով լավագույն կերպով կապահովեն ժողովրդի անվտանգությունն ու երջանկությունը:
Հայ ժողովուրդի իշխանությունը շուրջ քսանհինդ տարի բռնազավթված է: Բռնազավթիչների դեմ պայքարում ժողովուրդն օգտագործել ու սպառել է հնարավոր բոլոր միջոցները եւ դիմել է վերջին միջոցին` ապստամբելու իրավունքի իրացմանը:
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում յուրաքանչյուր անձ պարտականություն ունի դիմադրություն ցույց տալու ցանկացած հրամանի, որը վնասում է անձի իրավունքներին, ազատություններին եւ դրանց երաշխիքներին, նաեւ իրավունք՝ օգտագործելու ուժ, որպեսզի կարողանա կանխել ագրեսիան:
Հայ հասարակության պարտականությունն է ապստամբության միջոցով ոչնչացնել քաղաքական այն համակարգը, որը չի համապատասխանում իր շահերին եւ նպատակներին։
Ապստամբության եւ դիմադրության միջոցով հնարավոր է կանխել աղետը` թուրքական եւ ծավալապաշտական հարձակումները, ինչը հայ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ եւ հայրենազրկմամբ:
2016 թվականի ապստամբության եւ դիմադրության առանձնահատկություններն են ազգային-ազատագրական եւ ժողովրդական նպատակները` պայքար գաղութատիրության դեմ, տարածքային ամբողջակության վերականգնում եւ ժողովրդավարության ու սահմանադրականության ձեւավորում:
2016 թվականի ապստամբությունը եւ դիմադրությունը հայտարարում է օտարներից կախվածության վերացման եւ անկախ, միասնական, Հայկական պետության կազմավորման մասին: Ապստամբության պահանջն է հիմնել ժողովրդական ինքնիշխանության, ժողովրդավարության եւ հանրապետականության սկզբունքների վրա հիմնված անկախ Հայկական պետականություն:
Իրավական համակարգը նախատեսում է երաշխիքներ բռնապետության, իշխանության յուրացման, առանց ժողովրդի համաձայնության սահմանադրական կարգի փոփոխության դեմ: Այդպիսի երաշխիքը ապստամբության հանրահայտ իրավունքն է:
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը.
Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի հիմնավորում
Ապստամբության իրավունքը՝ որպես բնական եւ անկապտելի իրավունք, Լուսավորչական ժամանակաշրջանի կարեւոր նվաճումներից է, որը հետագայում առաջին անգամ իր արտացոլումը գտավ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրում` 1776 թվականին, եւ Ֆրանսիական Մեծ հեղափոխության «Մարդու եւ քաղաքացու իրավունքների» հռչակագրում` 1789 թվական՝ որպես իրավունքի աղբյուր: Ֆրանսիական Մեծ հեղափոխության «Մարդու եւ քաղաքացու իրավունքների» հռչակագրի նորմերը ավելի են ընդլայնվում, երբ նրանք ներառվում են Ֆրանսիայի Սահմանադրության մեջ 1793 թվականին:
Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջնային սկզբունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը եւ ամբողջ ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների բռնաճնշումն է օրենքների պարալիզացման հիմնական պատճառը, ինչը հանգեցրել է իրավունքները խախտող կառավարության դեմ ժողովրդի ապստամբելու իրավունքի հրատապ իրացմանը:
«Իսկապես, ողջամտությունը պահանջում է, որ երկարատեւ հաստատված կառավարության ձեւերը անկարեւոր եւ անցողիկ պատճառների հետեւանքով չփոխվեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ մարդիկ ավելի շատ հակված են հանդուրժել չարը, քանի դեռ այն տանելի է, քան բանեցնել իրավունքը, փոխել կյանքի սովորական ձեւերը: Բայց երբ չարաշահումների երկար շղթան եւ բռնությունը բացահայտում է, որ այն հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ենթարկել ժողովրդին բացարձակ բռնակալության, ապա ժողովրդի իրավունքն եւ պարտականությունն է գահընկեց անել, դուրս շպրտել այդպիսի կառավարությունը եւ ապահովել նոր երաշխիքներ՝ ապագա անվտանգության ապահովման համար:1 »
Երբ իշխանությունը չի ենթարկվում օրենքին՝ սկսում է գործել դիմադրության սկզբունքը, որը կիրառական նշանակություն է ստանում օրինական ու իրավաչափ ապստամբության իրավունքի իրացմամբ եւ այն դարձնում հրատապ պարտականություն:
«Յուրաքանչյուրը, ով կյուրացնի ժողովրդին պատկանող ինքնիշխանությունը, անմիջապես կենթարկվի մահվան ազատ քաղաքացիների կողմից»2 :
«Ճնշմանը դիմադրելը հետեւանք է, որը բխում է մարդու այլ իրավունքներց»3 :
«Երբ կառավարությունը խախտում է ժողովրդի իրավունքները, ժողովրդի եւ նրա յուրաքանչյուր մասի ապստամբությունը սրբազան իրավունք է եւ առավել հրատապ պարտականություն»4 :
«Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չապստամբի բռնակալության ու ճնշման դեմ»5 :
Ապստամբության իրավունքը, որի նպատակն է դիմադրություն ստեղծել բռնապետության դեմ, ժողովրդավարական պետության իրավական համակարգի անբաժանելի մաս է կազմում: Առանց այսպիսի իրավական դրույթի իրացման Հայաստանում հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները:
Մինչեւ ժողովրդի ապստամբությունը՝ 17 հուլիսի 2016 թվական, Հայաստանի Հանրապետությունում, գրեթե մշտապես, եղել են քաղաքական հայացքների համար հալածյալներ եւ բանտարկյալներ, սակայն այդ օրվանից հետո նրանց թիվը կտրուկ աճեց՝ հասնելով շուրջ հազարի: Այսօրվա դրությամբ կան շուրջ հարյուր քաղաքացի, ովքեր պաշտոնապես հետապնդվում են իրենց քաղաքական հայացների համար: Նրանց մի մասը կալանքի տակ է վերցվել մինչեւ 17 հուլիսի 2016 թվական, մյուս մասը՝ ապստամբության օրերին եւ ապստամբություն հայտարարելու առաջին փուլը ավարտելուց հետո:
Ակնհայտ է, որ իրավական տեսանկյունից քրեական հետապնդումները հիմնազուրկ են, քանի որ հետապնդվողների արարքներում չկան քրեական օրենքով նախատեսված հանցակազմեր:
Ո՛չ մինչեւ ժողովրդական ապստամբությունը, ո՛չ էլ դրանից հետո մեկուսացված անձինք, չեն ազատազրկվել օրենքի եւ արդար դատարանի որոշումների հիման վրա:
Ապստամբության օրերին խաղաղ բողոքի մասնակիցները, դառնալով թիրախ բռնակալության կողմից, քրեական հետապնդման եւ ազատազրկման են ենթարկվել շինծու մեղադրանքներով՝ իբրեւ զինված խմբի օժանդակող կամ զանգվածային անկարգության կազմակերպիչ եւ մասնակից, իսկ «Սասնա Ծռեր» խմբի անդամները, շինծու մեղադրանքներով՝ որպես ապօրինի զինք կրող, պատանդ վերցնող եւ շինություն զավթող: Մինչդեռ բռնակալության կողմից ձեւակերպում ստացած «զանգվածային անկարգության», «զինված խմբեր ձեւավորող» իրական կազմակերպիչը ՀՀ ոստիկանությունն է եւ նրան սպասարկող քաղաքացիական թիկնապահական քրեական ջոկատները, իսկ զինյալները, շենքեր զավթողները եւ պատանդառուները՝ ՀՀ բռնակալության ներկայացուցիչները:
-------------------------------------------------------------------------------
1 The Declaration of Independence is the statement adopted by the Second Continental Congress meeting at Philadelphia, Pennsylvania on July 4, 1776 Prudence, indeed, will dictate that Governments long established should not be changed for light and transient causes; and accordingly all experience hath shewn, that mankind are more disposed to suffer, while evils are sufferable, than to right themselves by abolishing the forms to which they are accustomed. But when a long train of abuses and usurpations, pursuing invariably the same Object evinces a design to reduce them under absolute Despotism, it is their right, it is their duty, to throw off such Government, and to provide new Guards for their future security.
2 Declaration of the Rights of Man and Citizen from the Constitution of Year I (1793) Let any person who may usurp the sovereignty be instantly put to death by free men.
3 Declaration of the Rights of Man and Citizen from the Constitution of Year I (1793) Resistance to oppression is the consequence of the other rights of man.
4 Declaration of the Rights of Man and Citizen from the Constitution of Year I (1793) When the government violates the rights of the people, insurrection is for the people and for each portion of the people the most sacred of rights and the most indispensable of duties.
5 The Universal Declaration of Human Rights (UDHR) 1948 Whereas it is essential, if man is not to be compelled to have recourse, as a last resort, to rebellion against tyranny and oppression, that human rights should be protected by the rule of law.