Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10856-06.10.2016-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը լրացնել նոր «դ2» կետով հետեւյալ բովանդկությամբ.

«դ2) թողարկել ածանցյալ ֆինանսական գործիքներ, ինչպես նաեւ իր հաշվին եւ իր անունից կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ.».

2. 3.1-րդ մասի ««դ» կետով» բառերը փոխարինել ««դ» եւ «դ2» կետերով» բառերով, իսկ «արժեթղթերով» բառից հետո լրացնել «եւ ածանցյալ ֆինանսական գործիքներով» բառերը։

Հոդված 2. Օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը «այլ արժեթղթերի» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը «ներդրումային արժեթղթերում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարված գործարքներում, որոնց հիմքում ընկած է ներդրումային արժեթուղթ,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: