Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10855-06.10.2016-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել եւ սպասարկել արժեթղթեր, նման այլ գործառնություններ կատարել, ներառյալ՝ ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը.».

2) «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց արժեթղթերը, ածանցյալ ֆինանսական գործիքներն ու ներդրումները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում).».

3) «ժբ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարտեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, ածանցյալ ֆինանսական գործիքներ, փաստաթղթեր եւ այլ արժեքներ.»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բանկերը կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն՝ իրենց կամ հաճախորդի անունից եւ հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային այլ արժեթղթեր եւ որպես հիմքում ընկած առարկա ներդրումային արժեթուղթ ունեցող ածանցյալ ֆինանսական գործիքներ գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել, ինչպես նաեւ տեղաբաշխման նպատակով ձեռք բերել այլ անձանց (թողարկողների) բաժնետոմսերը, պարտատոմսերը, ներդրումային այլ արժեթղթերը եւ ածանցյալ ֆինանսական գործիքները (բաժանորդագրական գործունեություն)

Բանկերին արգելվում է տեղաբաշխել որեւէ անձի արժեթղթեր եւ (կամ) որպես հիմքում ընկած առարկա ներդրումային արժեթուղթ ունեցող ածանցյալ ֆինանսական գործիքներ եւ միաժամանակ այդ անձին տվյալ արժեթղթերից եւ (կամ) համապատասխան ածանցյալ ֆինանսական գործիքներից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:»:

Հոդված 3. Օրենքի 397-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գույքի շուկայական արժեք է համարվում (ներառյալ՝ բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքը) այն գինը, որով գույքի արժեքի մասին անհրաժեշտ տեղեկություններ ունեցող եւ այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող եւ այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել»:

2) 5-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնետոմսերի, այլ արժեթղթերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, ինչպես նաեւ առաջարկի եւ պահանջարկի գներին վերաբերող եւ համապատասխան զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) բանկի թողարկած պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ածանցյալ ֆինանսական գործիքների տեղաբաշխման դեպքում՝ տեղեկություններ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով եւ կարգով.»:

Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին պարբերությունը «արժեթղթերում» բառից հետո լրացնել «եւ ածանցյալ ֆինանսական գործիքներում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին պարբերությունը «արժեթղթերում» բառից հետո լրացնել «եւ ածանցյալ ֆինանսական գործիքներում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը «ինվեստիցիոն արժեթղթերում» բառերից հետո լրացնել «եւ ածանցյալ ֆինանսական գործիքներում» բառերով:

Հոդված 8 . Օրենքի մնացած բոլոր հոդվածներում «ածանցյալ արժեթղթեր» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական գործիքների, մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման եւ խթանման անհրաժեշտությամբ։

Նախագծերի ընդունումը բխում է Արժութային Միջազգային Հիմնադրամի հետ 2016թ ստորագրված Մտադրությունների մասին նամակից, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը պարտականություն է ստանձնել բարեփոխել ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների նկատմամբ կիրառվող օրենսդրությունը:

Բարեփոխումներն իրականացվում են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցությամբ՝ վերջինիս կողմից ներկայացված լավագույն միջազգային փորձի եւ ISDA (Սվոփերի եւ ածանցյալների միջազգային ասոցիացիա) մոդելի հիման վրա:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ որոշակի ֆինանսական գործիքների, մասնավորապես՝ ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաեւ ռեպո (արժեթղթերի փոխառության) գործարքների (այսուհետ՝ այլ ֆինանսական գործիքներ) համապարփակ կարգավորում։ Արդյունքում հստակ կարգավորման բացակայության պայմաններում ֆինանսական շուկաների արդյունավետ եւ կայուն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ածանցյալների եւ վերը նշված այլ ֆինանսական գործիքների շուկան չի զարգանում միջազգային միտումներին համահունչ։ Կարգավորման նման իրավիճակը խաթարում է նաեւ օտարերկրյա ներդրողների եւ ֆինանսական կազմակերպությունների մուտքը ՀՀ կապիտալի շուկա։

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ներկայացման նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ եւ համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը Հայաստանում: Ֆինանսական գործիքների շարքին են դասվում ֆյուչերսը, ֆորվարդը, օպցիոնը, սվոփը, ռեպոն եւ նմանատիպ այլ գործարքները: Նման ֆինանսական գործարքների  կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր (օրինակ՝ կապված արտարժույթի, հումքի գնի, վարկի տոկոսադրույքի եւ այլ շուկայակա տատանման հետ) եւ կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի  տնտեսության վրա:

Օրինակ՝ նավթի գնի բարձրացման ռիսկը զսպելու (հեջավորելու) համար կազմակերպությունները կկարողանան կնքել ֆյուչերս կամ ֆորվարդ գործարքներ, որոնք կֆիքսեն այն գինը, որով կազմակերպությունը իրավունք կունենա գնել նավթ, օրինակ, 1 տարի անց: Այս դեպքում, եթե մեկ տարի անց նավթի գինը բարձրանա կողմը կկարողանա նավթ գնել նախապես պայմանավորված եւ տվյալ պահին շուկայում առկա գնից ավելի ցածր գնով:

Կամ եթե կողմը ունի դոլարային պարտավորություն, սակայն իր եկամուտները դրամով են, իսկ մյուս կողմն ունի օրինակ՝ դրամային պարտավորություն, սակայն իր եկամուտները դոլարով են, ապա կողմերը կկարողնան կնքել արտարժութային սվոփ, որով մի կողմը կպարտավորվի մյուսին տրամադրել նախապես որոշված չափով դոլար, իսկ մյուս կողմը` նախապես որոշված չափով դրամ՝ այդպիսով զսպելով արժութային տատանումների ռիսկը:

Ածանցյալ ֆինանսական շուկայի զարգացման կարեւորագույն բաղադրատարրերից է օտարերկրյա սուբյեկտների ներգրավվումը: Մասնավորապես՝ ակնկալվում է, որ օտարերկրյա խոշոր ֆինանսական կազմակերպությունների հետ ածանցյալ ֆինանսկան գործիքներ կնքելու միջոցով ՀՀ ֆինանսական կազմակերպությունները իրենց հերթին կկարողանան ածանցյալ ֆինանսական գործիքներ առաջարկել ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին:

Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ածանցյալ ֆինանսական գործիքների միջազգային շուկաներում կնքված գործարքների ճնշող մեծամասնությունն իրականացվում է ISDA-ի կողմից մշակված, բազմաթիվ տարիների կիրառությամբ փորձված եւ միջազգային հեղինակություն վայելող գլխավոր համաձայնագրերի (ISDA Master Agreements) կիրառմամբ:

ՎԶԵԲ-ի փորձագետների հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ օրենսդրությունում առկա են մի շարք էական բացթողումներ, որոնց պայմաններում բացառվում է օտարերկրյա սուբյեկտների մուտքը ՀՀ շուկա, ինչպես նաեւ ISDA գլխավոր համաձայնագրերի արդյունավետ կիրառումը: Սույն նախագծերը նպատակ ունեն վերացնելու նշված խոչընդոտները եւ մշակվել են հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձը, ՎԶԵԲ եւ ISDA առաջարկությունները։

Նախագծերը մասնավորապես նախատեսում են.

- ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանում.

 Ներկայիս ՀՀ օրենսդրությունը չի տալիս  ածանցյալ ֆինանսական գործիքի հասկացությունը: «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը ուղղակի դասում է ածանցյալ ֆինանսական գործիքը արժեթղթերի շարքում՝ առանց սահմանելու դրա հասկացությունը:  Այդ իսկ պատճառով, սույն նախագծով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում տրվել է ածանցյալ ֆինանսական գործիքի հասկացությունը՝ հիմք ընդունելով MiFID I եւ MiFID II ԵՄ դիրեկտիվները:  Միեւնույն ժամանակ ածանցյալ ֆինանսական գործիքները դուրս են բերվել արժեթղթերի շարքից, քանի որ դրանք որպես կանոն քաղաքացիաիրավական պայմանագրեր են, ինչի մասին վկայում է նաեւ միջազգային փորձը:

Միեւնույն ժամանակ, չնայած որ այդ գործարքները շարունակում են լինել քաղաքացիաիրավական պայմանագրեր՝ դրանց մի մասի՝ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա հարկավոր է տարածել արժեթղթերի նկատմամբ կիրառվող կարգավորումը, քանի որ դրանք կարգավորվող շուկայում ազատորեն շրջանառելի եւ փոխանցելի փաստաթղթեր են: Ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքները կազմում են ածանցյալների շուկայի շատ փոքր մաս. ածանցյալ ֆինանսական գործիքների մեծամասնությունը կնքվում է կարգավորված շուկայից դուրս (OTC-over the counter): Կարգավորված շուկայից դուրս կնքված ածանցյալ ֆինանսական գործիքները հասարակ քաղաքացիաիրավական պայմանագրեր են, որոնց պայմանները մանրամասնորեն բանակցվում են եւ որոնք չեն շրջանառվում եւ հետեւաբար չեն դիտարկվում որպես արժեթղթեր:

- ֆինասական գրավի յուրահատուկ օրենսդրական կարգավորում, Սահմանվում է ֆինանսական գործարքներում գրավի առարկա հանդիսացող գույքի՝ դրամական միջոցների եւ արժեթղթերի, գրավի առաջնահերթության իրավունք, ինչպես նաեւ ֆինանսական գրավի իրացման ընթացակարգերի (տեղեկացում, ժամկետներ, իրացման վերաբերյալ համաձայնության ձեւ) առանձնահատկություններ այն դեպքերի համար, երբ կողմերը քաղաքացիներ չեն: Նոր կարգավորումն ուղղված է ածանցյալ ֆինանսական գործիքների պարագայում գրավի ընթացակարգը պարզեցնելուն, քանի որ տվյալ դեպքում գրավի առարկա կարող են հանդիսանալ բացառապես դրամական միջոցները կամ արժեթղթերը, կողմերը մասնագիտացված անձինք են, կողմերից որեւէ մեկը ֆիզիկական անձ չէ եւ հետեւաբար գրավատուի պաշտպանությանն ուղղված այնպիսի օրենսդրական պահանջներ, ինչպիսիք են գրավի իրացման այլ եղանակ նախատեսող պայմանագրի նոտարական պարտադիր վավերացումը եւ ծանուցման պահից մինչեւ իրացման պահը երկամսյա պարտադիր ժամկետի պահպանումը տվյալ դեպքում անհարկի բարդեցնում են գործարքը եւ այն դարձնում առավել ծախսատար: Նախատեսվում է նաեւ, որ գրավառուն իրավունք ունի գրավի առարկան (արժեթղթերը եւ դրամական միջոցները) իր հերթին գրավադրել իր պարտավորությունների դիմաց երրորդ անձի մոտ (rehypothecation): Այս դեպքում, այս իրավունքը իրականացնելիս, գրավը դադարում է եւ սեփականությունը փոխանցվում է գրավառուին, իսկ գրավատուն ձեռք է բերում այդ գրավի առարկայի արժեքի չափով պահանջի իրավունք: Սա, իհարկե, հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում:

- ֆինանսական գործարքներով զուտացման համաձայնության կարգավորում.

Ֆինանսական գործիքների շուկայի զարգացման կենսական եւ կարեւորագույն նախադրյալն օրենքներում զուտացման նախատեսումն է: Միջազգային լավագույն փորձը, ինչպես նաեւ ISDA մոդելային օրենսդրությունը եւ ISDA միջազգայնորեն ամենատարածված եւ կիրառվող գլխավոր համաձայնագիրը թույլ են տալիս ածանցյալ գործիքներով կնքված գործարքների զուտացում՝ պարտականությունները չկատարելու, հարկային օրենսդրության փոփոխման, իրավական կարգավորման որոշ փոփոխության, սնանկության, ֆորս մաժորի եւ այլ դեպքերում: Ներկայումս շուրջ 60 երկիր նախատեսել են ֆինանսական գործիքների հետ կապված պարտավորությունների զուտացման հնարավորությունը:

Զուտացում է համարվում այն գործընթացը, երբ կողմերը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ եւ որոշակի հանգամանքների վրա հասնելու դեպքում կատարվում է այս պարտավորությունների վերջնահաշվարկ (settlement): Այսպես՝ եթե Ա կազմակերպությունը Բ կազմակերպության նկատմամբ ունի 1,5 մլն ՀՀ դրամի պարտավորություն, իսկ Բ կազմակերպությունը Ա կազմակերպության նկատմամբ ունի 1 մլն ՀՀ դրամի պարտավորություն,ապա.

Ա) ներկայիս օրենսդրության պայմաններում, եթե Ա կազմակերպության նկատմամբ սկսվի սնանկության գործընթաց, ապա Բ կազմակերպությունը կպարտավորվի անմիջապես կատարել Ա-ի նկատմամբ ունեցած 1մլն ՀՀ դրամի իր պարտավորությունը, սակայն մորատորիումի գործողության պատճառով չի կարողանա ստանալ իր նկատմամբ Ա-ի ունեցած 1,5մլն ՀՀ դրամի պարքի մարումը, քանի դեռ չի հերթագրվել եւ իր հերթը չի հասել: Իսկ այս դեպքում հնարավոր է, որ երբ Բ կազմակերպության հերթը հասնի Ա կազմակերպությունը չկարողանա վերջինիս վճարել ամբողջությամբ եւ հետեւաբար տվյալ դեպքում Բ-ն կկրի ամբողջ 1.5 մլն ՀՀ դրամի կորստի ռիսկը:

Բ) առաջարկվող օրենսդրության պայմաններում, կողմերը հնարավորություն կստանան զուտացնելու իրենց դիրքերը: Մասնավորապես ՝ քանի որ Ա կազմակերպությունը Բ-ի նկատմամբ ունի 1.5մլն ՀՀդրամի պարտավորություն, իսկ Բ-ն Ա-ի նկատմամբ 1մլն ՀՀ դրամի պարտավորություն, դրանք կզուտացնեն եւ արդյունքում Ա-ի պարտավորությունները Բ-ի նկատմամբ կնվազեն 500.000 դրամի, իսկ Բ-ն կհերթագրվի պարատերերի հերթում այդ 500.000 դրամի ստացման համար: Արդյունքում Բ-ն այլեւս կկրի ոչ թե 1.5 մլն ՀՀ դրամի, այլ ընդամենը  500.000 ՀՀ դրամի կորստի ռիսկը:

Զուտացման դրույթներն իրացնելու համար կարեւորագույն նշանակություն ունի սնանկության մասին օրենսդրության փոփոխությունը, որտեղ ֆինանսական գործարքի կողմ հանդիսացող իրավաբանական անձի անվճարունակության կամ սնանկության դեպքում անվճարունակության (սնանկության) վարույթում ածանցյալ ֆինանսական գործիքներից, ինչպես նաեւ այլ ֆինանսական գործիքներից բխող փոխադարձ պարտավորությունների զուտացման հնարավորություն պետք է ընձեռվի: Զուտացման նախագիծը մշակելիս հիմք է ընդունվել ISDA-ի մոդելային օրենքը զուտացման մասին (ISDA Model Netting Act): Իրականացվող փոփոխությունները վերաբերում են միայն զուտացմանը, այսինքն՝ բռնագանձումը, պահանջների բավարարման հերթականությունը եւ այլ հարաբերությունները կարգավորվում են սնանկության ընդհանուր կարգով:

- ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաեւ այլ ֆինանսական գործիքների պայմանագրերի նկատմամբ օտարերկրյա իրավունքի կիրառման կողմերի իրավունքի  հստակ ամրագրում.

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի շրջանակներում այս հարցը առանձնակի կարեւորություն ունի, քանի որ ՀՀ սուբյեկտը պետք է հնարավորություն ունենա իր օտարերկրյա գործընկերների եւ ՀՀ գործընկերների հետ հավասար պայմաններով նույնանման գործարքներ կնքել: Օտարերկրյա սուբյեկտների հետ ածանցյալներով գործարքներ կնքելու ամենատարածված ձեւը ISDA գլխավոր համաձայնագրի կնքումն է, որով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ գործարար պրակտիկայում ընդունված է տարածել կա՛մ Անգլիայի եւ Ուեյլսի, կա՛մ Նյու Յորքի իրավունքը: Նշված հենց այս երկու իրավունքների ընտրության պատճառը այն է, որ աշխարհում ձեռնարկատերերի մեծ մասը ճանաչում է եւ իրենց համար ընդունելի է համարում հենց Անգլիայի կամ Նյու Յորքի իրավունքը: Եթե ISDA-ի գլխավոր համաձայնագրի նկատմամբ Նյու Յորքի կամ Անգլիայի իրավունքի փոխարեն կիրառվի ՀՀ կամ որեւէ այլ իրավունք, ապա այդ պայմանագիրը միջազգային շուկայում եւ օտարերկրյա սուբյեկտների համար կկորցնի իր արժեքը: Հավանական է, որ ՀՀ սուբյեկտները միմիյանց միջեւ եւս կնքեն ISDA մոդելային պայմանագրեր եւ

կարեւոր է հստակեցնել, որ ՀՀ ռեզիդենտները միմյանց հետ ISDA համաձայնագիր կնքելիս եւս կարող են  տարածել Նյու Յորքի կամ Անգլիայի իրավունքը: Իրավահավասարության սկզբունքից չի բխի, որ օտարերկրյա անձինք կարողանան ՀՀ անձանց հետ հարաբերություններում օգտվել ISDA համաձայնագրից, իսկ երկու ՀՀ ռեզիդենտ սուբյեկտ իրենց գործարքային հարաբերություններում չկարողանան լիովին օգտվել դրանից: Բացի այդ՝ առաջանում է տարբեր կոնտրագենտների հանդեպ ստանձնած պարտավորությունների եւ ձեռք բերված պահանջների համապատասխանեցման հարց:

Մասնավորապես` դիտարկենք հետեւյալ օրինակը. ՀՀ-ում գտնվող բանկը օտարերկրյա պետությունում գտնվող բանկի հետ կնքում է ածանցյալ ֆինանսական գործարք եւ դրա հիման վրա ՀՀ քաղաքացի հանդիսացող հաճախորդներին կարողանում է առաջարկել նոր ֆինանսական ծառայություններ (օրինակ՝ հեջավորման գործիքներ): Տրամաբանական է, որ դրսի բանկի հետ կնքված պայմանագրով եւ տեղի հաճախորդների հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները լինեն նույն ծավալով եւ նույն բովանդակության: Ընդ որում՝ նշված խնդիրը առաջանում է ոչ միայն ածանցյալ ֆինանսական գործարքների շրջանակներում, այլ գործարարական հարաբերություններում առհասարակ:

Ներկայիս օրենսդրության շրջանակներում հստակ է, որ կողմերը ազատ են ընտրելու պայմանագրի նկատմամբ կիրառվող օրենքը այն պարագայում, երբ առկա է օտարերկրյա տարր եւ տարակարծությունն առաջանում է այն դեպքում երբ խոսքը գնում է երկու ՀՀ սուբյեկտների մասին: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է պայմանագրի ազատության սկզբունքը, որի համաձայն պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ պայմանով,որ պայմանագիրը չպետք է հակասի կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին): Նշված սկզբունքից բխում է, որ կողմերը իրավասու են իրենց պայմանագրի նկատմամբ կիրառել ցանկացած իրավունք, այնքանով, որքանով դա չի հակասում ՀՀ-ում գործող իմպերատիվ նորմերին: Սակայն այն դրույթները, համաձայն որոնց միջազգային մասնավոր իրավունքի կանոնները կիրառելի են միայն այն դեպքերում, երբ գործարքում առկա է օտարերկրյա տարր հաճախ տեղիք են տալիս այն մեկնաբանության, որ երկու ՀՀ քաղաքացի եւ կամ ռեզիդենտ իրավաբանական անձինք չեն կարող միմյանց հետ պայմանագիր կնքել եւ դրա նկատմամբ այլ պետության իրավունք տարածել, որի հետեւանքով ՀՀ սուբյեկտները խուսափում են նման պայմանագիր կնքելուց:

Նշված իրավական անհստակությունը վերացնելու համար նախագծով առաջարկվում է սահմանել, որ կողմերն ազատ են Կենտրոնական բանկի նորմատիվ ակտով սահմանված եւ միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող տիպային պայմանագրերի նկատմամբ կիրառել այն իրավունքը, որը սովորաբար կիրառվում է այդ պայմանագրերի նկատմամբ, այնքանով որքանով դա չի հակասի ՀՀ իմպերատիվ նորմերին: Այդպիսի պայմանագրեր են ISDA Գլխավոր համաձայնագրեր (Master Agreements/Credit Support Annex), ICMA Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրեր  (ICMA Global Master Repurchase Agreement) կամ LMA Առաջնային եւ երկրորդային սինդիկացված վարկերի պայմանագրերը (LMA Primary and Secondary Syndicated Loan Documentation):

- ՀՀ դատարանների կողմից օտարերկրյա արբիտրաժային դատարանների կայացրած հայցի ապահովման մասին որոշումների ճանաչման եւ կատարման հնարավորություն.

Այժմ «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում ներառվել է արբիտրաժային դատարանների կողմից հայցի ապահովման որոշումների ճանաչման հնարավորություն: Սակայն այդ դրույթները ներկայումս գործում են միայն ՀՀ-ում նստավայր ունեցող արբիտրաժային դատարանների որոշումների համար: Օտարերկրյա սուբյեկտների հետ ածանցյալներով գործարքներ կնքելու ամենատարածված ձեւը ISDA գլխավոր համաձայնագրի կնքումն է, որտեղ հիմնականում առկա է օտարերկրյա արբիտրաժային դատարաններին վեճերի հանձնման դրույթ: Ավելին, այս օրենսդրական փաթեթից դուրս անգամ՝ նման փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ-ում գործող սուբյեկտների միջազգային առեւտրի համար, ինչպես նաեւ ՀՀ ներդրումներ ներգրավելու գործում.

- ածանցյալ ֆինանսական գործիքների յուրահատուկ հարկային կարգավորում.

Ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման համար կարեւորագույն գործոն է հանդիսանում վերջիններիս հստակ եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող հարկային կարգավորումը: Այդ իսկ նպատակով նշված բարեփոխումների շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքների հարկման հստակ իրավակարգավորումներ, որոնք ներառված են ներկայումս ՀՀ Ազգային Ժողովում քննարկման փուլում գտնվող հարկային օրենսգրքի նախագծում: Մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործարքներն օգտվում են հատուկ հարկային ռեժիմից, եթե դրանք պատշաճ կերպով գրանցված են ածանցյալ  ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանում:

- Նախագծերով առաջարկվող մյուս փոփոխությունները կրում են իրավակարգավորման հստակեցման, տեխնիկական կամ խմբագրական բնույթ, նպատակ են հետապնդում համապատասխանեցնել տարբեր օրենքներում կիրառվող եզրույթները, օրինակ`  «ածանցյալ արժեթուղթ (գործիք)» կամ «ածանցյալ արժեթղթերով կնքված գործարքներ»  եզրերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիք» եզրով:
 

Եզրակացություն

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերը նշված Նախագծերի փաթեթով (այսուհետ` Նախագիծ)`  առաջարկվում է կարգավորել ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված հարաբերությունները: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, ֆինանսական գրավի օրենսդրական կարգավորումները եւ այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք, իսկ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնի:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ   ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

1. Նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը բնապահպանության  ոլորտին  չեն առնչվում  եւ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ?այսուհետ` Նախագծեր) ընդունումն ուղղված է Հայաստանում ֆինանսական շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը, ինչի համար հիմք են հանդիսացել ՎԶԵԲ եւ ISDA համաձայնագրերի միջազգային փորձը, մասնավորապես` նախատեսվում է սահմանել ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ կարգավորում, ածանցյալ ֆինանսական գործիքների միջազգային ստանդարտներին համապատասխանող հարկային կարգավորում եւ ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաեւ այլ ֆինանսական գործիքների պայմանագրերի նկատմամբ օտարերկրյա իրավունքի կիրառման կողմերի իրավունքի  ամրագրում:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են արժեթղթերի եւ ֆինանսական շուկայում մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌեւՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ եւ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՐԱՎԱՏՆԵՐԻ եւ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ եւ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ)՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Նախագծերի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ընդլայնել ֆինանսական շուկայի ածանցյալ գործիքների կիրառման իրավական հիմքերը` հնարավորություն ստեղծելով հայաստանյան ընկերությունների համար` առավել ամբողջապես կիրառելու միջազգային պրակտիկայում ընդունված ֆինանսական գործիքները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: