Armenian ARMSCII Armenian
Կ-10857-06.10.2016-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պետք է սահմանվեն թողարկողների (ներառյալ՝ բանկերի՝ բանկային ավանդների մասով) եւ (կամ) դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, ինչպես նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքների կողմերը եւ ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները:»:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 19-րդ մասի 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի, ինչպես նաեւ դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց կողմ են նրանք հանդիսանում:»:

Հոդված 3. Օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«8. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված, ինչպես նաեւ այն ածանցյալ ֆինանսական գործիքներով տրված իրավունքները, որոնց կողմ է հանդիսանում ֆոնդը՝ ելնելով բացառապես մասնակիցների շահերից»:

Հոդված 4. Օրենքի մնացած բոլոր մասերում «ածանցյալ գործիքներ» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: