Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի 7-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումն ու փոփոխությունը.
1. Հոդվածի 1-ին մասի «գ» կետը «արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի)» բառերից հետո լրացնել «եւ ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով,
2. Հոդվածի 2-րդ մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղաբաշխել պարտատոմսեր, այլ արժեթղթեր կամ ածանցյալ ֆինանսական գործիքներ, ներգրավել միջոցներ այլ կերպ, քան նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: