Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-108510-06.10.2016-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի26-ի ՀO-96-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի «ածանցյալ արժեթղթերով կնքված գործարքների» բառերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ՝ բացառապես ակտիվների խմբի իրացվելիության ապահովման եւ ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների սկզբնական արժեքի պահպանման նպատակով:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման հիմնադրամի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները եւ ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների առավելագույն չափը:»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածում «ածանցյալ արժեթղթերի» բառերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: