Armenian ARMSCII Armenian
Կ-108510-06.10.2016-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀO-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «ածանցյալ  արժեթղթերով կնքված գործարքների» բառերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ բացառապես ակտիվների խմբի իրացվելիության ապահովման եւ ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների սկզբնական արժեքի պահպանման նպատակով:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման հիմնադրամի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները եւ ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների առավելագույն չափը:»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածում «ածանցյալ արժեթղթերի» բառերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: