Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10859-06.10.2016-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) սույն մասի 1-9 կետերում չնախատեսված արժեթղթերում եւ ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը:»:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Բաց ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել թանկարժեք մետաղներում կամ դրանց ձեռքբերման իրավունք տվող արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում:»:

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաեւ ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միեւնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.»:

Հոդված 3. Օրենքի մնացած բոլոր հոդվածներում «ածանցյալ գործիքներ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-որդ օրը: