Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-401-28.10.2004-ՊԻ,ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (ՀՕ - 284)95-րդ հոդվածը շարադրել հետեւյալխմբագրությամբ.

«Հոդված 95. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Ազգային ժողովի ընտրություններ անցկացվում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով:

2. ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պատգամավորների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 60 տոկոսն ընտրվում է համամասնական ընտրակարգով` հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից:

3. ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 40 տոկոսն ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: