Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10892-07.10.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 149-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի» բառերը փոխարինել «յոթհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, եւ 1-ին մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

2) 2-րդ մասում «երկուսից» բառը փոխարինել «երեքից» բառով, եւ 2-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 150-րդ հոդվածը «ժամկետով» բառից հետո լրացնել «` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում.

1) հանել «տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ» բառերը,

2) «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով,

3) «ժամկետով» բառից հետո լրացնել «` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 1541 -րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերից հետո լրացնել «կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 1546 -րդ հոդվածում «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեքի տարի ժամկետով» բառերը փոխարինել «` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1547 եւ 1548 -րդ հոդվածներով.

«Հոդված 1547 . Քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը

Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հոդված 1548 . Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելը

Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղաքական համաձայնությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

I. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների ելքերի փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով` 1-ին, 2-րդ եւ 13-րդ հոդվածներում ամրագրված դրույթների ընդունումը, որով նախատեսվում է `

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (երի) միջոցով,

- անշարժ տեսախցիկների տեղադրում, որի տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով, ինչպես նաեւ ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները,

- գրավոր դիմումի հիման վրա, մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճենների տրամադրում` ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դիտորդակական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով:

Տեսանկարահանված նյութերի արխիվացում եւ պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

2. Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների (բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների) հրապարակում,

3. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության հաջորդ օրը ընտրողների ցուցակների սկանավորում եւ ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքները սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակում եւ ներբեռում ու, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով տեխնիկական սարքավորումներից ընտրությունների մասնակցության տեղեկատվությունը դուրս բերելու եւ համակարգիչ ներմուծելու կազմակերպում` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով,

կառաջացնի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն, որը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

II. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաեւ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով «ներկայումս սահմանված հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի փոխարեն»:

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով, իսկ ընտրական տեղամասային հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ II-III-րդ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, իսկ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության ազդեցության կարգավորման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քրեական օրենսգրքի, ՀՀ ընտրական օրենսգրքի եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան դրույթները 2015թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ նոր Սահմանադրության դրույթներին համապատասխանեցմամբ, մասնավորապես` կարգավորվում է ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման եւ ամփոփման ընթացքը, հստակեցվում են որոշակի հասկացություններ, սահմանվում են պատասխանատվության եւ պատժամիջոցների չափերը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կատարելագործել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմը:

Նախագծի ընդունման դեպքում եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

Եզրակացություն

«Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: