Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10971-11.10.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 36-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար`
 
1. անշարժ գույքի միավորի կամ անշարժ գույքի միավորի մաս կազմող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու  համար, բացառությամբ օտարման կամ դատական ակտի հիման վրա սեփականությա իրավունքի պետական գրանցման բազային տուրքի չափով
2. անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի /բաժնեմասերի/ օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, փոխանցում) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար, բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի
ա) չկառուցապատված հողամասերի` բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, կամ մինչեւ 200 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների բազային տուրքի քսանապատիկի չափով
բ) 200 քառակուսի մետրից ավելի ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների բազային տուրքի քառասունապատիկի չափով
գ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի բազային տուրքի չափով
դ) այլ անշարժ գույքի բազային տուրքի քսանապատիկի չափով
3. պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով
 
 
4. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, բացառությամբ  սեփականության իրավունքի, պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով

5. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակման դեպքերի

բազային տուրքի չափով

6. դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման պետական գրանցման համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

7. անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման հիման վրա, եթե սեփականատիրոջ փոփոխությունը պայմանավորված է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում որպես ավանդ անշարժ գույքի հանձնմամբ (ներդրում, փոխանցում) կամ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կամ իրավաբանական անձի լուծարմամբ կամ իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց անշարժ գույքը բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը փոխանցմամբ

բազային տուրքի չափով

8. շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքի գրավի, գրանցում կատարելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ տարբեր հիմքով, ինչպես նաեւ անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ մեկից ավելի իրավունքների պետական գրանցման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը, իսկ պետական տուրքի դրույքաչափերը հավասար լինելու դեպքում՝ մեկ պետական տուրք:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ պարբերությունում «յուրաքանչյուրի համար առանձին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի,» բառերը:

Հոդված 3 . Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, այդ թվում՝  այդ գործընթացի ժամանակ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ վարձակալության պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից:».

2) վեցերորդ պարբերությունում «բնակարաններն անհատույց մասնավորեցրած» բառերը փոխարինել  «բնակելի նշանակության անշարժ գույք անհատույց ձեռքբերած Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ  «բնակարանների» բառը փոխարինել  «գույքի» բառով.

3) ութերորդ պարբերությունից հանել «պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհված, ինչպես նաեւ» բառերը.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետով սահմանված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է դեռեւս 1998 թվականին եւ անցած 15 տարիների ընթացքում կատարվել են բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Մասնավորպես` 1999 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, 2001 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը, 2011 թվականին ընդունվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրված տարբերակը եւ ըստ էության ստեղծվել է նոր օրենսդրական դաշտ, որը օբյեկտիվորեն առաջ է բերում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետը մշակվել է 1995 թվականին ընդունված «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, որն ուժը կորցրել է 1999 թվականին եւ առանձին հասկացություններ գործող օրենսդրությամբ արդեն չկիրառվելու պատճառով ներկայումս դրանք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, մասնավորապես` «փոքր» օբյեկտներ, այլ կառույցներ, անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունքի արտոնագրի պետական գրանցում, անշարժ գույքի նկատմամբ ժամկետային, հայեցողական, անժամկետ, ցմահ հոգալու պայմանով իրավազորության պետական գրանցում եւ այլն, ուստի առաջարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետը համապատասխանեցնել վերը նշված օրենքների պահանջներին եւ ընդունել նոր խմբագրությամբ.

Նախագծով հստակեցվում են հասարակական, արտադրական, բնակելի, գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում) հիման վրա իրավունքի պետական գրանցման համար տուրքերի չափերը, այն ուղղակիորեն կապելով գույքի մակերեսների հետ, ինչպես նաեւ հստակեցվում են հիփոթեքի, անշարժ գույքի օգտագործման (վարձակալություն, անհատույց օգտագործում), հողամասերի կառուցապատման իրավունքի, գույքի նկատմամբ այլ իրավունքների (հավատարմագրային կառավարում, ռենտա, լիզինգ եւ այլն) պետական գրանցման համար նախատեսված տուրքերը:

Օրենքի նախագծի առանձնահատկություններից է այն, որ գույքային իրավունքի բոլոր սուբյեկտների համար կիրառվում է նույն չափորոշիչները:

Բացի այդ, Օրենքի 29-րդ հոդվածում (Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները) լրացվում է նոր պարբերություն՝ նախատեսելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի վճարները գանձել 50%-ի չափով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող օրենքը կարգավորելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի գանձման հստակեցված չափերը:

3.Ակնկալվող արդյունքը

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար սահմանվող պետական տուրքերն ու դրանց չափերը կհամապատասխանեցվեն ներկա պահանջներին ու գործող օրենսդրությանը:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  եւ  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  եւ  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ  «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2.Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, որոնք բխում են ՀՀ սահմանդրական դատարանի 2016թ.փետրվարի 23-ի ՍԴՈ-1256 որոշման պահանջներից, մասնավորապես` հստակեցվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվամբ գրանցված գույքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության սահմանափակումը, պետական գրանցման կասեցման ու մերժման հիմքերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի գանձման չափերը, ինչպես նաեւ պետական գրանցման ծառայության մատուցման համար գանձվող վճարների առանձնահատկությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն  առնչվում են  անշարժ գույքի շուկայում մատուցվող ծառայությունների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝  տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է սահմանել լրավճարի դիմաց անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման արագացված ընթացակարգ, վերացնել անշարժ գույքի հասցեի գրանցման, ինչպես նաեւ գույքի առկայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար նախատեսված վճարները եւ պարզեցնել էլեկտրոնային եղանակով կազմված պետական գրանցման վարույթի արդյունքում կայացված վարչական ակտերի տրամադրման ընթացակարգը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով առաջարկվում է՝

1)  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 34, 51, 78, 79 եւ 80-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաեւ սահմանել նոր վճարատեսակներ անշարժ գույքի պետական միասնական կադաստրից տեղեկություններից տրամադրման համար,

2)  գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար սահմանված պետական տուրքերն ու դրանց չափերը համապատասխանեցնել ներկա պահանջներին ու գործող օրենսդրությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար գործողությունների կամ ծառայությունների առանձին տեսակների համար նախագծերով պետական տուրք նախատեսված չէ՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների ոչ էական փոփոխության:

Միեւնույն ժամանակ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա ազդեցությունը կլինի չեզոք:

Եզրակացություն

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն: