Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10971-11.10.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք)16-րդ հոդվածի 36-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար`

1. անշարժ գույքի միավորի կամ անշարժ գույքի միավորի մաս կազմող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու  համար, բացառությամբ օտարման կամ դատական ակտի հիման վրա սեփականությա իրավունքի պետական գրանցման

 բազային տուրքի չափով

2. անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի /բաժնեմասերի/ օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, փոխանցում) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար, բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի

ա) չկառուցապատված հողամասերի` բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, կամ մինչեւ 200 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների

 բազային տուրքի քսանապատիկի չափով

բ) 200 քառակուսի մետրից ավելի ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների

 բազային տուրքի քառասունապատիկի չափով

գ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի

 բազային տուրքի չափով

դ) այլ անշարժ գույքի

 բազային տուրքի քսանապատիկի չափով

3. պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար

 բազային տուրքի չափով

4. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, բացառությամբ  սեփականության իրավունքի, պետական գրանցում կատարելու համար

 բազային տուրքի չափով


5. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակման դեպքերի


 բազային տուրքի չափով


6. դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման պետական գրանցման համար


 բազային տուրքի հնգապատիկի չափով


7. անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման հիման վրա, եթե սեփականատիրոջ փոփոխությունը պայմանավորված է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում որպես ավանդ անշարժ գույքի հանձնմամբ (ներդրում, փոխանցում) կամ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կամ իրավաբանական անձի լուծարմամբ կամ իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց անշարժ գույքը բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը փոխանցմամբ


 բազային տուրքի չափով


8. շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքի գրավի, գրանցում կատարելու համար


 բազային տուրքի կրկնապատիկի չափով

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ տարբեր հիմքով, ինչպես նաեւ անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ մեկից ավելի իրավունքների պետական գրանցման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը, իսկ պետական տուրքի դրույքաչափերը հավասար լինելու դեպքում՝ մեկ պետական տուրք:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ պարբերությունում «յուրաքանչյուրի համար առանձին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի,» բառերը:

Հոդված 3 . Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, այդ թվում՝ այդ գործընթացի ժամանակ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ վարձակալության պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից:».

2) վեցերորդ պարբերությունում «բնակարաններն անհատույց մասնավորեցրած» բառերը փոխարինել «բնակելի նշանակության անշարժ գույք անհատույց ձեռքբերած Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ «բնակարանների» բառը փոխարինել «գույքի» բառով.

3) ութերորդ պարբերությունից հանել «պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհված, ինչպես նաեւ» բառերը.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետով սահմանված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: