Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9961-02.05.2016,13.10.2016-ՄԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «մարդու իրավունքների պաշտպանին» բառերը փոխել «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` իրավասու պետական ծառայողները եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաեւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները» բառերը:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: