Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-9962-02.05.2016,13.10.2016-ՄԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված  եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում «մարդու իրավունքների պաշտպանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` իրավասու պետական ծառայողները եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաեւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: