Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում « Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում» բառերից հետո ավելացնել «, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասում «պաշտպանի» բառից հետո լրացնել «աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «պաշտպանը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: