Հոդված 1 . « Հանրային ծառայության մասին » Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պ աշտպանի աշխատակազմում » բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասում «պաշտպանի» բառից հետո լրացնել « աշխատակազմի դեպարտամենտների, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման, մարզային ստորաբաժանումների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի » բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «պաշտպանը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները » բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: