Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 99, 100, 101, 102, 103, 104.1, 104.2, 104.3 եւ 106 հոդվածները:
Հոդված 2. Օրենսգրքի 104 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 104. Նոր կառուցվող եւ վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործող ցանցերին առանց Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը
Նոր կառուցվող եւ վերակառուցվող էլեկրատեղակայանքները գործող ցանցերին առանց Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
Հոդված 3. Օրենսգրքի 105 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 105. Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի կողմից տրված կարգադրագրերը չկատարելը
Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի կողմից տրված կարգադրագրերը չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
Հոդված 4. Օրենսգրքի 232.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 232.1. Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինը
Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը վարչական վարույթ է հարուցում սույն օրենսգրքի 104-105 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ: