Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին,» բառերը:
Հոդված 2.
Օրենքի հավելված 1-ի աղյուսակում «ՀՀ նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությանբ.
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար | 8.50 |
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ղեկավար | 6.00 |
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավար | 5.00 |
Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի աղյուսակում «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական տողում» համապատասխան «4.75» գործակիցը փոխել «5.5» գործակցով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: