Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9965-13.10.2016-ՄԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին,» բառերը:

Հոդված 2. Օրենքի հավելված 1-ի աղյուսակում «ՀՀ նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությանբ.

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար 8.50
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ղեկավար 6.00
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավար 5.00

Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի աղյուսակում «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական տողում» համապատասխան «4.75» գործակիցը փոխել «5.5» գործակցով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: