Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9967-13.10.2016-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին կետից հանել «2068 » բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 2068 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձինք ենթակա չեն պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«4) սույն օրենսգրքի 2068   հոդվածով նախատեսված դեպքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի  10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ