Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին կետից հանել «2068 » բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 2068 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձինք ենթակա չեն պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար:»:
Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«4) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված դեպքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: