Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10451-14.10.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 13-րդ հոդվածը լրացնել  նոր պարբերությամբ.

Օտարերկրացի քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք ունի, որը համապատասխան վարչակազմի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 

1. Անհրաժեշտությունը

Համաձայն «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` օտարերկյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում իրենց ապաստանի խնդրանքը կարող են ներկայացնել միգրացիայի հարցերով լիազոր մարմնին, ոստիկանությանը եւ սահմանապահներին: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու համար: Նշյալ նախագիծը 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ: Սակայն պատգամավորներն առաջարկել են համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում, որով կամրագրվի ձերբակալված եւ կալանավորված անձանց ապաստան խնդրելու իրավունքը:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Միջազգային նորմերին համապատասխան երաշխավորել կալանավորված եւ ձերբակալված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունքը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Կալանավորված եւ ձերբակալված օտարեկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող անձինք հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կամրագրվի Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու կալանավորված եւ ձերբակալված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող անձանց  իրավունքը, կապահովվի ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-193-Ն օրենքի 9-րդ հոդվածի կիրարկումը: