Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 8.1 կետով.
« 8.1) Մեկից ավելի երկրներում պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հիմնական նպատակն է դիվանագիտական առաքելությունն ավարտած եւ մեկից ավելի պետություններում դիվանագիտական գործունություն ծավալած դեսպանների կարգավիճակի միջազգային ընդունված ձեւաչափերով կանոնակարգումը:
Հաշվի առնելով միջազգային փորձը՝ համաձայն որի դիվանագիտական առաքելությունն ավարտած կենսաթոշակային տարիքի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, որոնք պաշտոնավարել են մեկից ավելի պետություններում, օգտվում են նույն կենսաթոշակային ապահովությունից եւ այլ սոցիալան երաշխիքներից, որոնցից օգտվում են մեկ պեությունում առնվազն 10 տարի պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, առաջարկում ենք նմանատիպ մոտեցում ցուցաբերել նաեւ դիվանագիտական առաքելությունն ավարտած կենսաթոշակային տարիքի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների նկատմամբ:
Դիվանագիտական առաքելությունն ավարտած կենսաթոշակային տարիքի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին կենսաթոշակային ապահովություն եւ այլ սոցիալան երաշխիքներ տրամադրելը կհանդիսանա խրախուսական միջոց նրանց կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Միտված է՝ ըստ արժանվույն գնահատել այն դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին, որոնց պետությունը վստահել է նմանօրինակ պատասխանատու գործունություն ծավալել մեկից ավելի պետություններում: