Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73 եւ ԱԺ Կանոնակարգի 22 եւ 52 հոդվածներով
Ազգային ժողովը որոշում է.
1. Քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուսումնասիրելու եւ Ազգային Ժողովին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով (այսուհետեւ՝ Հանձնաժողով)։
2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները
4. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին (կազմակերպություններին), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն;
5. ԱԺ վերահսկիչ պալատն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը;
6. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների;
7. Հանձնաժողովն ստեղծել հետեւյալ կազմով` մեկական պատգամավոր խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից;
8. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ;
9. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները` Ազգային ժողովի նիստում։ Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ։
10. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ;
11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
12. ԱԺ աշխատակազմը ապահովում է Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը։
13. Ազգային ժողովի կանոնակարգի 22 հոդվածի համաձայն Հանձնաժողովն ունի 1 գործավար եւ 3 փորձագետ։
14. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչեւ 2004թ. մարտի 1-ը։ Մինչեւ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով։