ՀՈԴՎԱԾ 1.
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկում 45-րդ կետից առաջ լրացնել նոր` «44.2» կետ` հետեւյալ բովանդակությամբ.
44.2 | 90074 | «Ավտոմատիկա» ՓԲԸ | քաղ. Երեւան, Թեւոսյան 3/1 |
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1. Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
1. Անհրաժեշտությունը
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 8-ի թիվ 02/23.17/9870-16 հանձնարարականը` «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցման ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 47-Ա որոշումը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, դրանք հետագայում մասնավորեցման ներկայացնելու նպատակով:
Նշված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է նախ Ընկերության պետական բաժնեմասն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Մինչեւ 2015թ.-ը «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական բաժնեմասի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն չի համապատասխանել «Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 443-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի դրույթների պահանջներին, մասնավորապես, ընկերության շենք եւ շինությունները չեն բավարարել ՀՕՊ ժամանակակից համակարգերի նորոգման եւ արդիականացման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաեւ լիարժեք փորձարկումների անցկացման համար եւ հետագայում նպատակահարմար չէ այն ընդգրկել ՀՕՊ տեխնիկայի նորոգման եւ արդիականացման աշխատանքների կատարման գործընթացներում, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկվել է «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում մասնավորեցման ներկայացնելու նպատակով: Արդյունքում` ընդունվել է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 47-Ա որոշումը:
ՀՀ կառավարության 10.12.2015թ. N1436-Ն որոշման համաձայն «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ 22.12.2015թ. կնքված վարկային պայմանագրի հիման վրա Ընկերությանը հատկացվել է 88 731 հազ. ՀՀ դրամ գումարի չափով վարկ` 5 տարի մարման ժամկետով եւ 8,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Որպես տրամադրվող վարկի ապահովման միջոց ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Բյուջետային վարկով մարվել են ընկերության 88 730 հազ. ՀՀ դրամի պարտավորությունները, այդ թվում, պետական բյուջե՝ 15 850 հազ. ՀՀ դրամ, աշխատավարձ՝ 61 789 հազ. ՀՀ դրամ, դատական ծախսեր՝ 1 241 հազ. ՀՀ դրամ եւ այլ պարտավորություններ 9 850 հազ. ՀՀ դրամ:
Համաձայն Ընկերության հետ կնքված վարկային պայմանագրի, վերջինս 2016թ. ընթացքում պետք է մարի 5 219 հազ. ՀՀ դրամ հիմնական գումար եւ վճարի 7 273 հազ. ՀՀ դրամ տոկոսագումար, որից 1 581 հազ. ՀՀ դրամը /համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության/ վճարել է, իսկ 1 901 հազ. ՀՀ դրամ գումարի վճարումը ս.թ. հունիսի 15-ից առ այսօր չի կատարվել, որի նկատմամբ, որպես ժամկետանց պարտավորություն, 29.08.2016թ. դրությամբ հաշվարկվել է 46 875 ՀՀ դրամի տույժ:
«Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումից հետո ընկերության ունեցած պարտավորություններն իրավահաջորդությամբ կփոխանցվեն գնորդին:
ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 8-ի թիվ 02/23.17/9870-16 հանձնարարականի կատարումն ապահովելու համար` մշակվել է սույն օրենքի նախագիծը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծով չի նախատեսվում փոփոխություններ կատարել պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի նպատակն է` համալրել մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկը այնպիսի ընկերությունով, որի մասնավորեցումը թույլ կտա բարելավել տվյալ ընկերության ֆինանսա-տնտեսական վիճակը, ինչպես նաեւ մուտքեր կապահովի ՀՀ պետական եւ տեղական բյուջեներ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձին
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Ընկերության մասնավորեցումը կնպաստի ընկերության առողջացմանը, ներդրումների ներգրավման ճանապարհով ընկերության արդիականացմանը:
2. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:
3. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
1 Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը
Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
2 Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին եւ չի առաջացնում նոր պարտավորություններ:
3 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
««Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքին կից` մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ներառել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական բաժնեմասը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի ավելացման, իսկ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կլինի չեզոք:
Եզրակացություն
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է մասնավորեցման առաջարկվող` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ընդգրկել «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն ավելացնել մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Նախագծի ընդունման եւ դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն: