Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1105-25.10.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝Օրենք) 12-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «գործողությունը (վավերությունը)» բառերից հետո լրացնել «՝սույն օրենքով եւ ստորագրող անձի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Նույնականացման քարտում զետեղվում են հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված էլեկտրոնային թվային ստորագրության անհատական հավաստագրերը:  Էլեկտրոնային թվային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ քայլերի նկարագրությունը տեղադրվում է հավաստագրման կենտրոնի կայքում: Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր թողարկելուց բացի հավաստագրման կենտրոնը կարող է թողարկել այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային տորագրության հավաստագրեր: Նման տեսակի հավաստագրերի թողարկման եւ տրամադրման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրվում է նույնականացման քարտի վավերականության ժամկետով»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«- դադարեցնել հավաստագրի գործողությունը, եթե՝

ա. նույնականացման քարտն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվավեր,

բ. դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ հավաստագիրը կեղծվել է կամ հավաստագրի օգտագործումը վնաս է պատճառում ստորագրող անձին կամ երրորդ անձի,

գ. ինչպես նաեւ ստորագրող անձի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի գրավոր պահանջի դեպքում:

- Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը դադարեցվելու կամ ժամանակավոր կասեցվելու  դեպքերում կատարել համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի ռեեստրում.».

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ժամանակավորապես կասեցնել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը՝ 

ա. եթե առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նույնականացման քարտը կորել է, էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը կարող է կեղծվել կամ դրա օգտագործումը կարող է վնաս պատճառել ստորագրող անձին կամ երրորդ անձի:  Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչեւ նշված փաստերի հաստատումը կամ հերքումը:

բ. ստորագրող անձի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում: Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչեւ ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարի կատարումը:

Հավաստագրման կենտրոնի կողմից իր նախաձեռնությամբ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցումը կատարվում է ստորագրող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստին այդ մասին ծանուցում ուղարկելու պահից:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: