Armenian ARMSCII Armenian
Կ-11072-28.10.2016-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.10-րդ եւ 1.11-րդ մասերով.
 
«1.10. պետական ռեգիստրում գրանցման ենթակա օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
1.11. պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ռեդոմիցիլացման համար բազային տուրքի քսանապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանօրվան հաջորդող տասներորդ օրը: