Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1113-09.11.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 1247 -րդ հոդվածի  «հնգապատիկի»  բառը հանել:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին:

Երեւան քաղաքի ավագանին հիմք ընդունելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ եւ 17-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Երեւանի քաղաքային համայնքի վարչական տարածքում սահմանել է ավտոկայանատեղի տուրքերի հետեւյալ դրույքաչափերը՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար` 2000 դրամ եւ մեկ տարվա համար՝ 12000 դրամ: «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 1247 -րդ հոդվածը սահմանված տեղական տուրքը չվճարելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Մեկ ժամվա համար սահմանված 100 դրամը չմուծելու դեպքում օրենսգիրքով սահմանվում է 5000 դրամ տուգանք, ինչը ավելին է քան երկու ամսվա համար նախատեսված ավտոկայանատեղի տուրքը՝ առաջացնելով անհամաչափ մեծ պատասխանատվություն տվյալ իրավախախտման համար: Հաշվի առնելով իրավախախտման եւ պատասխանատվության ակնհայտ անհամաչափությունը՝  նախագծով առաջարկվում է մեկ ժամվա համար չվաճարած 100 դրամ տուրքի համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի չափով, ինչը համարժեք է ավտոկայանատեղի մեկ շաբաթվա դրույքաչափին: Հանրապետությունում առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում առաջարկվող նախագիծը կնպաստի նաեւ քաղաքացիների սոցիալական բեռի որոշակի թեթեւացմանը: