Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվական, ՀՕ-107) 281 -րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 281 հոդվածով սահամանված պատասխանատվության նորմերը արդեն իսկ ներառված են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Միեւնույն արարքի համար երկու տարբեր օրենքներով նախատեսված պատասխանատվության նորմեր չկիրառելու համար առաջարկում ենք «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 281 հոդվածը ճանաչել ուժը կորցրած: