Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11151-11.11.2016-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 34.1-րդ հոդվածում լրացնել 7-րդ մաս, հետեւյալ բովանդակությամբ.

«7. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո, սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված պարգեւավճարի իրավունք:»:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում.

1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զինծառայողները ենթակա են զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:».

2)  լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներ հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Մարտական գործողությունների ընթացքում մահացած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին (իրենց ընտանիքի անդամներին) փոխհատուցում վճարելու եւ այլ սոցիալական աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են “Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին” 27.10.1998թ. ՀՀ օրենքով եւ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով:

Վերը նշված իրավական ակտերի ներքո ստեղծված հատուցման համակարգը էական աջակցություն ցուցաբերելով զինծառայողներին եւ իրենց ընտանիքի անդամներին ունի նաեւ թույլ կողմեր, որոնք առավել ակնհայտ են դառնում սթրեսային իրավիճակներում:

Մասնավորապես, 1994 թվականին հայտարարված հրադադարից մինչեւ 2016 թվականը լայնամասշտաբ մարտական գործողություններ Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ հանրապետության սահմաններում չեն ծավալվել:

Սակայն, 2016թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում, դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, եւ դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ:

Միեւնույն ժամանակ, ապրիլյան դեպքերից տուժած զինծառայողներին աջակցելու նպատակով հավաքագրվել են զգալի ծավալով դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի հասարակության տարբեր շերտերից ստացված դրամաշնորհների եւ նվիրաբերությունների հաշվին: Սա ցույց է տալիս մեր հասարակության պատրաստակամությունն աջակցելու հայրենիքը պաշտպանող զինծառայողներին եւ իրենց ընտանիքի անդամներին, եւ որ պահանջվող լրացուցիչ ֆինանսավորումը հնարավոր է հավաքագրել`  հասարակության լայն շերտերից:

Մյուս կողմից, ներկայումս գործող համակարգը հիմնականում ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, եւ բացակայում է ինստիտուցիոնալ կառույց, որը պետական մակարդակով կհավաքագրեր հասարակությունից նվիրաբերվող միջոցները, կկառավարեր դրանք եւ ստացված միջոցներով հատուցումներ կվճարեր զինծառայողներին:

Վերը նշված պատճառներով, առաջարկվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի եւ կհամախմբի պետական եւ սոցիալական աջակցության տարրերը:

Համակարգի հենասյունն է լինելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամը, որը կմիավորի թե պետությունից, եւ թե` հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը եւ առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:

 Համակարգը կգործի հետեւյալ կարեւոր սկզբունքների ներքո`
 


Վերը նշված սկզբունքների ներքո ներդրված համակարգի շնորհիվ հնարավոր կլինի դրամական միջոցներ ներգրավվել ոչ միայն  պետական բյուջեի, այլ նաեւ` հասարակության լայն զանգվածներից:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին” եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է “Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” ՀՀ օրենքի ընդունմամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու  կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Զինծառայողների մահվան դեպքում, հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք (անաշխատունակ տատը, պապը եւ մինչեւ 21 տարեկան քույրը, եղբայրը):

Հատուցման գումարները կվճարվեն 01.01.2017թ. հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար` հետեւյալ չափերով`
 


Մահ եւ 1-ին կարգի հաշմանդամություն
Միանվագ հատուցում Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում Ամսական հատուցումների հանրագումար Ընդհանուր հատուցման գումար
Սպա 10 միլիոն դրամ 300 հազար դրամ  72 միլիոն դրամ
82 միլիոն դրամ
Ենթասպա 10 միլիոն դրամ 250 հազար դրամ 60 միլիոն դրամ 70 միլիոն դրամ
Շարքային 10 միլիոն դրամ 200 հազար դրամ 48 միլիոն դրամ 58 միլիոն դրամ

Միանվագ հատուցում Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում Ամսական հատուցումների հանրագումար Ընդհանուր հատուցման գումար
Սպա 10 միլիոն դրամ 300 հազար դրամ  72 միլիոն դրամ
82 միլիոն դրամ
Ենթասպա 10 միլիոն դրամ 250 հազար դրամ 60 միլիոն դրամ 70 միլիոն դրամ
Շարքային 10 միլիոն դրամ 200 հազար դրամ 48 միլիոն դրամ 58 միլիոն դրամ

 2-րդ կարգի հաշմանդամություն
Միանվագ հատուցում Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում Ամսական հատուցումների հանրագումար Ընդհանուր հատուցման գումար
Սպա 5 միլիոն դրամ 200 հազար դրամ 48 միլիոն դրամ 53 միլիոն դրամ
Ենթասպա 5 միլիոն դրամ 150 հազար դրամ 36 միլիոն դրամ 41 միլիոն դրամ
Շարքային 5 միլիոն դրամ 100 հազար դրամ 24 միլիոն դրամ 29 միլիոն դրամ
Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ:
 

Միանվագ հատուցում Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում Ամսական հատուցումների հանրագումար Ընդհանուր հատուցման գումար
Սպա 5 միլիոն դրամ 200 հազար դրամ 48 միլիոն դրամ 53 միլիոն դրամ
Ենթասպա 5 միլիոն դրամ 150 հազար դրամ 36 միլիոն դրամ 41 միլիոն դրամ
Շարքային 5 միլիոն դրամ 100 հազար դրամ 24 միլիոն դրամ 29 միլիոն դրամ
Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ:
 

Հատուցման գումարների վճարումն իրականացնելու եւ հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով Նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ (Հիմնադրամ):

Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձեւավորվեն հետեւյալ աղբյուրներից`
 

Հիմնադրամը կունենա կառավարման համակարգ` ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով, որի միակ գործառույթն է լինելու հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ կառավարման ապահովումը, եթե այդ միջոցները կառավարվելու են Հիմնադրամի կողմից ինքնուրույն:

Հիմնադրամի միջոցների կառավարումը կարող է հանձնվել կառավարման Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված մասնագիտացված կառավարչին:

Անկախ այն հանգամանքից, թե ով է կառավարելու Հիմնադրամի միջոցները, այդ միջոցները կարող են ներդրվել միայն`

Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում, Կենտրոնական բանկի արժեթղթերում.

Կենտրոնական բանկում եւ (կամ) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում.

բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների եւ (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում.

հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված` հիմնադրամի ներդրումային պայուսակի կառուցվածքին համապատասխանող այլ ակտիվներում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` համագործակցելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՀՀ կենտրոնական բանկի հետ:

Վերը նշված կառույցների կողմից Նախագծի վերաբերյալ տրված առաջարկություններն ու դիտողությունները քննարկվել են եւ ներառվել են Նախագծում:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` հասարակության վստահությունը վայելող, պարզ, թափանցիկ եւ արդյունավետ համակարգ:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման  վերաբերյալ

Օրենքների ընդունումը  ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի էական ավելացում չի առաջացնի:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ բնապահպանության բնագավառում կարգավորման    ազդեցության  գնահատման վերաբերյալ

1 «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ)՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդնել:

Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների կլինի դրական եւ կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի փոփոխության, որի չափը հնարավոր չէ գնահատել տվյալների բացակայության պատճառով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության  գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման  ազդեցության  գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի   22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն  պարունակում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդնել:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ստեղծել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ, որից կիրականացվեն հատուցումներ մարտական գործողություններին մասնակցելու  ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած  զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին:

Միաժամանակ Նախագծով նախատեսվում են հիմնադրամի միջոցների համալրման եւ դրանց կառավարման վերաբերյալ դրույթներ:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն: