Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 34.1-րդ հոդվածում լրացնել 7-րդ մաս, հետեւյալ բովանդակությամբ.
«7. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո, սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված պարգեւավճարի իրավունք:»:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում.
1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Զինծառայողները ենթակա են զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:».
2) լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրը: