Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-405-05.11.2004-ՊԱ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27?ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասի.

1) «ա» կետում «13, 15, 31, 34 (չորրորդ մաս), 35 (առաջին մաս), 36 (առաջին մաս), 38 (առաջին մաս), 39, 40» բառերը փոխարինել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40» բառերով,

2) «բ» կետում «13, 15, 29 (երրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38 (առաջին մաս), 39, 40 » բառերը փոխարինել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 29 (երրորդ մաս), 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40» բառերով,

3) «դ» կետում «36-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ» բառերը փոխարինել «36-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ» բառերով,

4) «գ » կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները եւ հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-28 , 38 հոդվածներով նախատեսված դրույթները»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 10. Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման պայմանները

Երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով եւ ժամկետներով զինվորական ծառայություն անցած այն զինծառայողները, ովքեր`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ).

բ) տարիքի կամ առողջական վիճակի, կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 50 տարեկան են եւ ունեն 25 եւ ավելի տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 8 տարի:

Սույն հոդվածով սահմանված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակայության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«8 տարուց ավելի զինվորականծառայության յուրաքանչյուր 1 լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 1 տոկոսի, բայց ոչ ավելի 5 տոկոսը, 25 տարուց ավելի արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության եւ այլ բնույթի գործունեության 1 լրիվ տարվա համար` 2 տոկոսի եւ 25 տարուց ավելի աշխատած եւ զինվորական ծառայության հետ չկապված 1 լրիվ տարվա համար` 1 տոկոսի չափով:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 12. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի հաշվարկման կարգը եւ պայմանները

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային եւ զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաեւ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 13. Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման պայմանները

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողներին, եթե նրանք հաշմանդամ ենճանաչվել`

ա) զինվորական ծառայության ընթացքում,

բ) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն ծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով, այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետեւանքով ծագած հաշմանդամության պատճառով:

Սույն օրենքի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող պատճառներն են զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքները,խեղումները եւ հիվանդությունները:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են նրա խնամքի տակ, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան դառնալը հաշմանդամճանաչված զավակներին` անկախ այն բանից` նրանք զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետեւյալ անդամները.

ա) 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը եւ թոռը, ընդ որում, եղբայրը, քույրը եւ թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ եւ չեն աշխատում.

բ) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը եւ չեն աշխատում.

գ) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

դ) ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը, կամօրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհված (մահացած) կերակրողի ութ տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով եւ չի աշխատում.

ե) պապը եւ տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ եւ չեն աշխատում:

Բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտական- տեխնիկական ուսումնարանների առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչեւ նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի քան մինչեւ նրանց 23 տարին լրանալը:»:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 18. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ վճարելը պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխային

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող եւ խնամակալական կազմակերպությունում ապրող երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում նշանակված սոցիալական կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 20-րդ`

1) հոդվածում «գանգատարկման» բառը փոխարինել «բողոքարկման» բառով,

2) հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նորմասով`

«Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 11. Օրենքի21-րդ հոդվածում`

1) «ԲՍՓՀ-ի» բառը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերով,

2) 1-ին մասի«ա» եւ «բ» կետերում «12 ամսից ոչ ուշ» բառերը փոխարինել «6 ամսվա ընթացքում» բառերով,

3) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածում «ԲՍՓՀ-ն» բառը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 եւ 22 հոդվածներով» բառերը` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ եւ24-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում «գանգատարկումը» բառը փոխարինել «բողոքարկումը» բառով,իսկ «գանգատարկվել»բառը` «բողոքարկվել» բառով:

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) առաջին մասի.

«գ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«գ) իրենց խնամքի տակ սույն օրենքի 16-րդ հոդվածի «ա» եւ «բ» կետերով սահմանված, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար` յուրաքանչյուր խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.»,

«զ» ենթակետում «հաշվարկված կենսաթոշակների 20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «սույն օրենքի 14-րդ եւ 24-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի 40 տոկոսի չափով»բառերով,

«է» ենթակետում «կերակրողին կորցնելու դեպքում հաշվարկված եւ նշանակված սոցիալական կենսաթոշակի 20 տոկոսի չափով»բառերը փոխարինել «սույն օրենքի 19-րդ եւ 24-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 40 տոկոսի չափով»բառերով.

2) երկրորդ մասում«եռապատիկից» բառը փոխարինել «քառապատիկից» բառով:

Հոդված 15. Օրենքի26-րդհոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը եւ վերսկսելը

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:

Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով: Կասեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:

Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի՝ սկսած կենսաթոշակ չստացված ամսից:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող եւ խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դեպքի) վճարվում է նշանակված կենսաթոշակի50 տոկոսը:

Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակվում եւ վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին կենսաթոշակ է վճարվում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածին համապատասխան:

Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը կասեցվում, դադարեցվում եւ վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածով» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 17. Օրենքի 30-րդ`

1) հոդվածում ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի երկրորդ նախադասությունը,

2) հոդվածը 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նորմասով`

«Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) տարվա ընթացքում մեկ անգամ վճարվում է նաեւ.

ա) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի եւ զինվորական կոչման դրույքաչափի 50 տոկոսի չափով, եթե նախկին եւ նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ է, պաշտոնային դրույքաչափի եւ զինվորական կոչման դրույքաչափի 100 տոկոսի չափով, եթե այդ հեռավորությունը 100 կմ եւ ավելի է, իսկ ընտանիքի` նրանց ուղեկցող յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է վերը նշված դրույքաչափերի 25 տոկոսի չափով,

բ) միանվագ դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի եւ զինվորական կոչման դրույքաչափի կրկնակին չգերազանցող չափով` համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:»:

Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գազի, ջրամատակարարման ծառայություններից եւ տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաեւ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին)տրվում էամսական 5000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է1000 դրամ:»:

Հոդված 19. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի`

1) «ա» կետը «ուսումնական հաստատություններ» բառերից հետո լրացնել «այդ թվում բակալավրիատ, մագիստրատուրա եւ ապիրանտուրա» բառերով,

2) «բ» կետը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «` զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում» բառերով:

Հոդված 20. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:»:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Սույն օրենքի 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 2-րդ կետով, 12-րդ հոդվածով նախատեսված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

Սույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդությունների պատճառով մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մահացած` հաշմանդամության կենսաթոշակ ստացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) վրա:»:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

2003թ. ապրիլի 10-ից ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, եւ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել«Զինծառայողների եւ նրանց ընտանիքներիանդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք), ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է կենսաթոշակային ապահովության համակարգում միասնական քաղաքականություն վարելու կուրս, ինչը ենթադրում է, որ այդ ոլորտում գործող օրենքները պետք է հնարավորինս համապատասխանեն միմյանց:

Փոփոխությունների մի մասն առնչվում է այն հոդվածներին, որտեղ հղումներ են արվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության արդեն ուժը կորցրած օրենքին, այսինքն` այդ հոդվածներում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» բառերը փոխարինվել են «Պետական կենսաթոշակների մասին» բառերով, իսկ հղումներում համապատասխանաբար փոխվել են հոդվածների համարները:

Փոփոխություններ են կատարվել օրենքի 3-րդ հոդվածում, հստակեցվել է, որզինծառայողներին հավասարեցված անձանց վրա տարածվում են նաեւ օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են կենսաթոշակի չափի հաշվարկման, կենսաթոշակի նշանակման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու կարգը, կենսաթոշակի նշանակման ժամկետները եւ այլն:

Օրենքի 10-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը նպատակ ունի հստակ սահմանել երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցողների շրջանակը (համապատասխան հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով եւ ժամկետներով զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, ովքեր ունեն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ), կամ տարիքի, առողջական վիճակի, կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 50 տարեկան են եւ ունեն օրենքով նախատեսված ստաժ):

Օրենքի 11-րդ հոդվածում հստակեցվել է 25 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ (որից առնվազն 8 տարին զինվորական ծառայությունն է) ունեցող զինծառայողի երկարամյա ծառայության կենսաթոշակի չափի հաշվարկման կարգը:

Օրենքի 13-րդ հոդվածում հստակեցվել են զինծառայողներին հաշմանդամ ճանաչելու եւ նրանց հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները: Մասնավորապես, սահմանվում է, որ ծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում հաշմանդամ ճանաչվելու դեպքում, իսկ ծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետեւանքով ծագած հաշմանդամության պատճառով հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է առանց ժամկետի սահմանափակման:

Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ Օրենքի 15-րդ, 16?րդ եւ 18-րդ հոդվածներում, որտեղ տրված են կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու պայմանները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը եւ պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխային, մինչեւ նրա չափահաս դառնալը, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու մեխանիզմները:

Օրենքի 20-րդ հոդվածը լրացվել է նոր մասով, համաձայն որի` ՀՀ կառավարությունը պետք է սահմանի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, ինչը բխում է ներկայիս իրավական դաշտը կատարելագործելու անհրաժեշտությունից:

Օրենքի 25-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողներին եւ զոհված շարքային զինծառայողների ընտանիքներին նշանակված կենսաթոշակները բաձրացնել 20 տոկոսով: Նշված բարձրացումն ամբողջությամբ ապահովելու համար կենսաթոշակին տրվող հավելման չափի սահմանափակումը բազային կենսաթոշակի եռապատիկի փոխարեն սահմանվում է քառապատիկի չափով:

Օրենքի 26-րդ հոդվածում հստակեցվել է կենսաթոշակ վճարելու, վճարելը կասեցնելու, դադարեցնելու եւ վերսկսելու կարգը:

Օրենքի 30-րդ հոդվածով սահմանվել է նաեւ ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զիծառայողներին դրամական օգնություն, ինչպես նաեւ նրանց միանվագ դրամական օգնություն տալու կարգը:

Օրենքի 34-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ հաշմանդամ զինծառայողին, գազի, ջրամատակարարման ծառայություններից եւ տրանսպորտից օգտվելու համար, տրվող 3000 դրամի փոխարեն սահմանվում է 5000 դրամ դրամական օգնություն:

Օրենքի 37-րդ հոդվածով սահմանվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների պետական ուսումնական հաստատություններ մրցույթից դուրս ընդունելությունը պետության կողմից երաշխավորվում է զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում: Նշված դրույթը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի պահանջներին ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Օրենքի 40-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ նախատեսվում է հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը եւս կատարել ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Օրենքի վերոհիշյալ եւ մի քանի այլ հոդվածներում կատարվել են նաեւ խմբագրական բնույթի փոփոխություններ: