Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-406-05.11.2004-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (04 հունիսի 2002 թվականի) 121-րդ հոդվածի 5-րդ մասի 19-րդ կետը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր 9-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ. «հաստատում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները եւ դրանց կիրարկման կարգը եւ ժամանակացույցը` ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերի հաստատումից մեկ տարի հետո»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Տեղեկանք - Հիմնավորում

««Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին » ՀՀ օրենքի ընդունումը կապված է ՀՀ Ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետի «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձեւավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի եւ անօտարելի գոտիների տարածքների հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծ ի ընդուն ման հետ: Սակայն հաշվի առնելով, որ դեռեւս չի ընդունվել ջրի ազգային ծրագիրը եւ ելնելով այդ տարածքների սահմանման համար իրականացվելիք աշխատանքների առանձնահատկություններից եւդաշտային հետազոտությունների մեծ ծավալից նպատակահարմար է սահմանել ջ րաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձեւավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի եւ անօտարելի գոտիների տարածքների չափորոշիչները, իսկ այդ տարածքների փաստացի սահմանները կորոշվեն Ջրի ազգային ծրագրի շրջանակներում կամ հաստատումից հետո` համաձայն այդ չափորոշիչների` դաշտային հետազոտությունների արդյունքում:

Իսկ Ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 1 3-րդ կետը կապված է 12-րդ կետի հետ , որը միանշանակ կփոփոխվի համաձայն 12-րդ կետի փոփոխությունների` -Օրենքի 69 -րդ հոդված ի ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը հաստատվում են ջրի ազգային ծրագրով, որից ելնելով նպատակահարմար է Ջրային օրենսգրքի 121-րդ հդվածի 5-րդ մասի 20-րդ ենթակետի ուժը կորցրած ճանաչել:

Օրենքի նախագծով նախատեսված է նաեւ ՀՀ Ջրային օրենսգրքի կիրարկումն ապահովող 121-րդ հոդվածի 34-րդ կետը հանել, որով նախատեսվում էր«Ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության նորմավորման կարգի» մշակման եւ հաստատման պահանջը: Քանի որ ՀՀ կառավարության 10.07.03թ. «Կեղտաջրերի եւ ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման եւ արտահոսքի թույլտվության կարգը հաստատելու մասին » N 982-Ն, 13.03.03թ. «Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների եւ ռեժիմի որոշման կարգը հաստատելու մասին» N354-Ն եւ 22.05.03թ. «Էկոլոգիական թողքերի եւ մակերեւութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը հաստատելու մասին» N592-Ն որոշումներով արդեն իսկ հաստատվել են մի շարք կարգեր, որոնցով այդ խնդիրները կանոնակարգվում են:

ՀՀ Ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 36-րդ կետը նույնպես հանվում է , քանի որ, համաձայն «Իրավական ակտերի մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը» պետք է սահմանվի միայն օրենքով, ընդ որում ջրային ռեսուրսների ռադիոակտիվ եւ թունավոր նյութերով աղտոտման նկատմամբ պետական վերահսկողությունը իրականացվելու է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ արդեն իսկ մշակված եւ ՀՀ կառավարություն ներկայացված «Բնապահպանական տեսչական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված կարգով: