Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1124-30.11.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել նոր ցանկով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
45.3 90075 «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ քաղ. Երեւան,
փող. Հալաբյան 38/7 »

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


1. Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

Անհրաժեշտությունը

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ ԱՄ/10549-16 գրությունը` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցման ծրագրում ընդգրկելու առաջարկությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշմամբ հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ 18/18» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրմանը եւ Հայաստանի Հանրապետությունում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ ստեղծելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի ?310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ?1424-Ն որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծման ծրագրին: Նույն որոշմամբ հիմնադրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

Ծրագրի երրորդ փուլում նախատեսված է կառուցել 150 մահճակալ հզորությամբ ներհիվանդանոցային վիրաբուժության եւ քիմիաթերապիայի կենտրոն` 12-14 մլն.ԱՄՆ դոլարի չափով նախատեսվող մասնավոր ներդրումների ներգրավման միջոցով: Ելնելով Ծրագրի միասնական իրականացման եւ կառավարման սկզբունքից, 2013 թվականի հուլիսի 18-ին ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության նախարարությունների եւ «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս» ընկերության միջեւ:

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի N940-Ն որոշմանը համապատասխան իրականացված մրցույթում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարիչ կազմակերպություն է ճանաչվել «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս» ընկերությունը: ՀՀ կառավարության եւ «Գլոբալ մեդիքլ սոլյուշնս» ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր (հավանություն է ստացել ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N44 արձանագրային որոշմամբ), որով ՀՀ կառավարությունն ընկերությանը բացառիկ իրավունքներ է տվել ղեկավարելու, կառավարելու եւ տնտեսապես շահագործելու Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնը` որպես լիովին ինտեգրված Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի առաջին բաղադրիչ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի ?5-Ն որոշմամբ Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի մասնավորեցման առաջարկի ներկայացումը պայմանավորված է նման նորագույն բժշկական կենտրոնի ֆինանսավորման համար անհրաժեշտ պետական միջոցների անբավարարությամբ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ կենտրոնի հետագա արդյունավետ գործունեության կազմակերպման համար: Ուստի առաջարկվում է բժշկական կենտրոնն ընդգրկել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում:

Առաջարկության վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով, այն ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե: Ստացված պատասխանից հետեւում է, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրված լիցենզիայի համաձայն ընկերությունը ներկայումս պոզիտրոն-էմիսիոնային ախտորոշման նպատակով պետք է արտադրի ֆտոր-18 ռադիոակտիվ իզոտոպ, իսկ հետագայւմ` նաեւ Հայաստանի Հանրապետությում խիստ պահանջարկ ունեցող իոնացնող ճառագայթման այլ ռադիոիզոտոպային աղբյուրներ (մոլիբդեն-90, տեհնեցիում-90m, յոդ-123 եւ այլն) եւ համաձայն «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի` ռադիոակտիվ եւ տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաեւ այդ բնագավառում գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները մասնավորեցման ենթակա չեն:

Ընկերությունը մասնավորեցման ծրագրում կարող է ընդգրկվել օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով, մասնավորապես օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի զ) ակետը ուժը կորցրած ճանաչելու դեպքում: այսինքն, ռադիոակտիվ եւ տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաեւ այդ բնագավառում գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները հանելով տնտեսության այն ճյուղերի եւ ոլորտների ցանկից, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքը (հոդված 6, կետ 2) նախատեսում է սեփականության միայն մեկ սահմանափակում` Հայաստանի Հանրապետության սեփականությունն են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված միջուկային տեղակայանքներում առաջացած աշխատած միջուկային վառելիքն ու ռադիոակտիվ թափոնները:

Ընկերությունն այժմ ունի 2,195,966,701 ՀՀ դրամի չափով բյուջետային վարկի ծանրաբեռնվածություն, որոնց մարումը նախատեսվում է իրականացնել 2019-2029 թվականների ընթացքում:

Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ կառավարության որոշումների եւ կնքված վարկային պայմանագրերի հիման վրա կնքվել է նաեւ Ընկերությանը պատկանող անշարժ գույքի գրավի պայմանագիր, որով գրավադրվել է Ընկերությանը պատկանող հողամասը՝ ապագայում կառուցվելիք անշարժ գույքով հանդերձ: Որպես բյուջետային վարկի մարման ապահովման միջոց նախատեսվել է նաեւ բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը եւ ձեռք բերվելիք սարքավորումները` դրանց արժեքը կանոնադրական կապիտալ ներդրումից հետո:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծում ընդգրկված Ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի նպատակն է` համալրել մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկը այնպիսի ընկերությունով, որի մասնավորեցումը թույլ կտա ներդրումների ներգրավման միջոցով ֆինանսական հոսքերը ավելացնելու, լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով ֆինանսապես առողջ բժշկական կենտրոնի բնականոն գործունեության ապահովելու նպատակով,

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձին

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Ընկերության մասնավորեցումը կնպաստի ընկերության առողջացմանը, բժշկական կենտրոնի եկամուտների հաշվին նոր ներդրումների ներգրավման, եւ ըստ այդմ, բժշկական կենտրոնում ժամանակին համընթաց չարորակ նորագոյացությունների կանխարգելման եւ բուժման ոլորտում առողջապահական նոր ժամանակակից ծառայությունների եւ տեխնոլոգիաների ներդրմանը (ռադիոիզոտոպերի արտադրություն եւ ախտորոշում):


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատում հնարավոր չէ տալ, քանի որ, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ը դեռեւս հիմնական գործունեություն չի ծավալել:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկը համալրել նոր ընկերությամբ, որի մասնավորեցումը թույլ կտա ապահովել բժշկական կենտրոնի բնականոն գործունեությունը, ավելացնել ֆինանսական հոսքերը լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային դաշտի վրա ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

Եզրակացություն

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են ռադիոակտիվ եւ տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաեւ այդ բնագավառում գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցման իրավական հիմքերը, ինչպես նաեւ նախատեսվում է մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկում ներառել նաեւ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է`

1) ռադիոակտիվ եւ տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաեւ այդ բնագավառում գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները հանել տնտեսության այն ճյուղերի եւ ոլորտների ցանկից, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում,

2) «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկում ավելացնել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի վրա կունենա չեզոք ազդեցություն, համայնքների բյուջեների մուտքերի վրա դրական ազդեցություն, իսկ ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա ազդեցությունը կլինի դրական, եթե ՀՀ պետական բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի մարման պարտավորությունները փոխանցվեն գնորդին կամ մարվեն Ընկերության մասնավորեցման պահին` գնորդի կողմից:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: