Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11252-30.11.2016-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին»ՀայաստանիՀանրապետության2011թվականի հունիսի23-ի ՀՕ-221-Նօրենքի վերնագրում եւ ամբողջ տեքստում «տուրք» բառը փոխարինել «վճար» բառով:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

«Տեղական  տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի   6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով   ընդունված  Հայաստանի  Հանրապետության նոր  Սահմանադրության  9-րդ գլխում  տեղ գտած իրավակարգավորումների   եւ  ընդհանուր առմամբ այդ գլխով՝ մասնավորապես 185-րդ հոդվածի  տրամաբանության  հետ համապատասխանեցմամբ:  Սույն նախագծային փաթեթը՝ մասնավորապես «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը՝  մշակվել եւ կազմվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ն որոշման: Բացի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, նախագծով կատարվել են մի շարք փոփոխություններ եւս, քանի որ  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ գործող օրենքում հստակեցված չեն «տեղական տուրք» եւ «տեղական վճար» հասկացությունները, որը տարակարծությունների տեղիք է տալիս: «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ գործող օրենքում նշված չեն տեղական տուրքեր եւ վճարներ վճարողների գրանցման եւ հաշվառման մասին դրույթներ: Առկա են հակասություններ եւ անհամապատասխանություններ ոլորտի իրավական ակտերում: Բացի այդ, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ գործող օրենքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ընդունվել են այլ օրենքներ (մասնավորապես, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքները): Տեղական տուրքերի եւ վճարների տեսակների եւ դրանց դրույքաչափերի սահմանման միասնական սկզբունքների եւ մոտեցումների բացակայությունը որոշակի անորոշություններ է ստեղծել այդ օրենսդրական դաշտում, որոնց ճշգրտմանը, տեղական տուրքերի ու վճարների ցանկի հստակեցմանը ինչպես նաեւ նոր տեսակների սահմանմանն է ուղղված ներկայացվող  նախագիծը:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտի օրենսդրական դաշտում առկա թերությունների եւ  հակասությունների հստակեցմամբ եւ ուղղված է համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման գործընթացների պարզեցմանը, ինչպես նաեւ այդ եկամուտների  ավելացմանը:

Ներկայացվող փաթեթում հարակից օրենքներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը անմիջապես բխում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր խմբագրությամբ նախագծի իրավակարգավորումներից եւ իրավակիրառ իմաստով թղթակցվում է ներկայացվող օրենքի նախագծի  կարգավորման առարկայի հետ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը, սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության  «Տեղական տուրքերի եւ վճարների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարել համապատասխան փոփոխությունները եւ լրացումները` օրենքը Սահմանադրության նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու եւ առկա օրենսսդրական բարդությունները եւ հակասությունները վերացնելու  նպատակով: Սույն տեղեկանքի 1-ին կետում նշված խնդիրները կարգավորելու նպատակով մշակվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը եւ  նախագծից բխող այլ իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքի նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի եւ տեղական վճարների հստակ ցանկ: Նախագծով սահմանվել են տեղական տուրքի 18 տեսակ, եւ տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել եւ սահմանվել են նաեւ տեղական տուրքերի եւ վճարների դրւոյթաչափերը, ինչպես նաեւ այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը: Գոտիավորման սկզբունքով առաջնորդվելու վերաբերյալ, նախագծով առաջարկվում է այն կիրառել 10.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար, ընդ որում՝ տարբեր տեղական տուրքերի եւ վճարների համար հնարավորություն տալով սահմանել տարբեր գոտիավորումներ՝ դրույքաչափերի տարբեր գործակիցների կիրառմամբ: Բացի վեր նշված փոփոխություններից, օրենքի նախագծով փոփոխություններ են կատարվել տեղական տուրքի եւ վճարի հաշվարկման  եւ գանձման, տեղական տուրքի եւ վճարի արտոնությունների եւ ավել մուծված գումարների հետ վերադարձման հետ կապված իրավակարգավորող դրույթներում:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել եւ տարանջատել «տեղական տուրքեր» եւ «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները եւ բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի եւ վճարների տեսակները եւ դրանց դրույքաչափերը սահմանելիս եւ կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների  լիազորություններն այդ հարցում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են օրենքների համապատասխան դրույթների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով ընդունված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության դրույթներին համապատասխանեցմանը, մասնավորապես` սահմանվում են տեղական տուրքի 18 եւ տեղական վճարի 20 տեսակ, հստակեցվում են տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, ինչպես նաեւ այդ դրույքաչափերի մասով գոտիավորման իրավակարգավորումը: Անհրաժեշտ է նշել, որ տեղական տուրքերի եւ վճարների առավելագույն շեմերը փոփոխության չեն ենթարկվել:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առչվում են մի շարք ապրանքների եւ համայնքների կողմից մատուցվող  ծառայությունների շուկաների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ  (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
 

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի  չեզոք ազդեցություն` կից գրությամբ ներկայացված առաջարկությունները հաշվի առնելու դեպքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստա»նի Հանրապետության օրենքում լրացում կատարելու   մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ
  օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում
կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է`

1) որպես համայնքի բյուջեի եկամուտ` սահմանել տեղական տուրքերի եւ վճարների նոր տեսակներ,

2) տեղական տուրքերի գործող դրույքաչափերի փոփոխություն, ինչպես նաեւ առա»ջարկ»վող նոր տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի սահմանում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի ՀՀ համայնքների բյուջեների` տեղական տուրքերի եւ տեղական վճարների գծով եկամուտների ավելացման:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության
փոփոխման չի հանգեցնում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու   մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը
հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն  պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն
առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը
բացակայում  է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու   մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  առնչությամբ  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերը սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն: