Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-407-05.11.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունվարի 7-ի օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան քաղաքային, ինչպես նաեւ գյուղական համայնքների վարչական սահմաններում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 6-ի ժ) կետում սահմանվում է, որ «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»: Փաստորեն ստացվում է, որ խաղատներ կամ շահումով խաղեր չեն կարող կազմակերպվել առողջարանային եւ հանգստի կազմակերպման գոտիներ հանդիսացող Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան քաղաքաներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղատները կարեւոր հանգամանք են հանդիսանում հանգստի կազմակերպման համար, ուստի նշված քաղաքային համայնքներում դրանց առկայությունը կարող է նպաստել առողջարանային քաղաքների եւ դրանց զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

Միաժամանակ օրենքում առաջարկվող փոփոխությունը հստակեցնում է Երեւան քաղաքում շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպման հարցը, քանի որ Երեւանը քաղաքային համայնք չի համարվում, հետեւաբար, ըստ էություն, գործող օրենքը թույլ է տալիս խաղատների գործունեությունը Երեւանի տարածքում, ինչը բացառվում է առաջարկվող ձեւակերպման պայմաններում: