Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1130-07.12.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով՝

«5. Սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը,  ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը  օտարելուց  եկամուտ ստանալը,  վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձեւով, եթե միանվագ ստացվող կամ տրվող  գումարը  գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի խախտմամբ ստացված եկամուտը սույն օրենքի իմաստով չի համարվում օրինական:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2017 թվականի հուլիսի 1-ից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Տվյալ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց բարեվարքությունը խթանելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով ստվերային տնտեսության վերացման եւ դրամաշրջանառության թափանցիկության ապահովման, հարկերից չարամտորեն խուսափելու դեմ պայքարի եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում միջազգային պրակտիկան՝ կարեւորվում են կանխիկ գործառնությունների սահմանափակման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, ինչպես նաեւ դրանց կիրառման հարուստ պրակտիկան:

Բարձրացված հարցի առնչությամբ հարկ է անդրադառնալ միջազգային լավագույն փորձին:

Այսպես, Ֆրանսիայի Դրամական եւ ֆինանսական օրենսգրքի Դ112-3 եւ Դ112-4 հոդվածների համաձայն՝ Ֆրանսիայի հարկային ռեզիդենտների կողմից կանխիկ ձեւով կարող են կատարվել 3000 եվրոն չգերազանցող վճարները, իսկ ոչ ռեզիդենտների դեպքում՝ 15000 եվրոն չգերազանցող վճարները, եթե նա գործում է որպես սպառող եւ 3000 եվրո, եթե վերջինս գործում է որպես ձեռներեց:

Համաձայն Պորտուգալիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված եւ 2014 թվականի մայիսի 14-ին փոփոխված թիվ 398/98 հրամանագիր օրենքի 63-Գ հոդվածի՝ հաշիվ-ապրանքագրերով եւ նմանօրինակ այլ փաստաթղթերով՝ 1000 եվրոն գերազանցող գույքի եւ ծառայությունների համար վճարումները պետք է կատարվեն վաճառողի բանկային հաշվին այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս ստացողի անհատականացում:

Սլովակիայում կանխիկ վճարումները կարգավորվում են սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ մտավ կանխիկ վճարումների սահմանափակման մասին թիվ 394/2012 իրավական ակտը: Համաձայն դրա՝ B2B, C2B եւ B2C վճարները կարող են կատարվել կանխիկ ձեւով 5000 եվրոն չգերազանցելու դեպքում, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից՝ 15000 եվրոն չգերազանցող վճարման դեպքում, եթե վերջինս գործում է իր առեւտրային գործունեությունից, մասնագիտացումից դուրս: Մնացած բոլոր դեպքերում վճարումները պետք է կատարվեն անկանխիկ ձեւով:

2012 թվականի նոյեմբերի 19-ի 7/2012 օրենքի համաձայն՝ Իսպանիայում կանխիկ վճարումները սահմանափակվում են 2500 եվրոյի չափով ռեզիդենտների եւ 15000 եվրոյի չափով՝ ոչ ռեզիդենտ անձանց համար: Այս գումարը գերազանցող ցանկացած վճար պետք է կատարվի բանկային փոխանցմամբ: Այս դրույթի խախտումը կարող է առաջացնել պատասխանատվություն՝ փոխանցման ենթակա գումարի մինչեւ 25 տոկոսի չափով: Հարկ է նշել, որ սույն կարգավորումը Իսպանիայում գործում է միայն սպառողների եւ վաճառողների միջեւ հարաբերություններում, իսկ սպառողների միջեւ շրջանառությունը դուրս է այս կարգավորման առարկայից:

Բուլղարիայում սպառողների կողմից կանխիկ վճարումների սահմանափակումը գործում է 10000 լեվը (մոտ 5115 եվրո) գերազանցող վճարումների համար: Այլ դեպքում սպառողի կողմից վճարումը պետք է կատարվի բանկային փոխանցման միջոցով: Նույնիսկ այն դեպքում, երբ վճարման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է այս սահմանաչափը, սակայն վճարումը կատարվում է տարաժամկետ՝ սահմանաչափը չգերազանցող մասերով, յուրաքանչյուր վճարում պետք է կատարվի բանկային փոխանցմամբ:

Հունաստանում ապրանքների եւ ծառայությունների համար կանխիկ վճարումները (ներառյալ՝ ԱԱՀ)  թույլատրելի են մինչեւ 1500 եվրոն: Այս սահմանաչափը գերազանցող վճարումները պետք է կատարվեն բանկային հաշիվների, չեկերի կամ կրեդիտ/դեբիտ քարտերով:

Այս համատեքստում անհրաժեշտ է քննարկել Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն գործարքների բացահայտման գործում կանխիկ գործարքների սահմանափակման կարեւորության հարցը:

Այսպես, ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ մշակման փուլում են գտնվում համապատասխանաբար ապօրինի հարստացման քրեականացման եւ շահերի բախման մասին օրենսդրական նախագծերի փաթեթները: Վերջիններիս մշակման արդյունքում հատկապես կարեւորվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց դրամական հոսքերի վերահսկողության կառուցակարգերի առկայությունը:

Հաշվի առնելով կանխիկ վճարումների դեպքում նման վերահսկողության իրականացման անհնարինությունը՝ անհրաժեշտ է օրենքով նախատեսել այն դեպքերը եւ այն սահմանաչափերը, որոնց բավարարելու դեպքում՝ գործարքի համար վճարումը չի կարող իրականացվել կանխիկ ձեւով, այլ այն պետք է կատարվի մյուս կողմի բանկային հաշվին փոխանցում կատարելով: Հարկ է նշել, որ անկանխիկ գործառնությունները ենթակա են առավել խիստ կարգով վերահսկման եւ դրանց թափանցիկությունն ապահովելը միջազգային պրակտիկայում համարվում է իրատեսական:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած քաղաքականությունը եւ հետեւողականությունը, ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելու կարեւորությունը եւ այդ հարցերում կանխիկ գործառնությունների սահմանափակման գործիքի արդյունավետությունը՝ առաջարկվում է ընդունել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով համապարփակ կկարգավորվի գործարքների այն շրջանակը, որոնցով վճարումները չեն կարող կատարվել կանխիկ ձեւով, վճարումներ կատարելու առանձնահատկությունները, ինչպես նաեւ սուբյեկտների այն կազմը, որոնց կողմից գործառնությունները ենթակա են նման կարգով վերահսկման: Միաժամանակ, Նախագծով կանխիկ դրամով սահմանափակումները կիրառելի  են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց նկատմամբ:

3. Ակնկալվող արդյունքը

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի  Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակում բարեվարքության ամրապնդումը, կոռուպցիոն տեսանկյունից ռիսկային համարվող սուբյեկտների եւ գործարքների վերահսկողությունը, ստվերային դրամաշրջանառության էական նվազեցումը, ինչպես նաեւ հարկերից չարամտորեն խուսափելու դեպքերի բացահայտման եւ քննման  առավել մեծ հավանականությունը: Այլ կերպ՝

. կնվազեցվի կանխիկ շրջանառությունը.

. կզարգացվի անկանխիկ ձեւով վճարումների իրականացնելու մշակույթը.

. կուժեղացվի հարկային վարչարարությունը եւ պայքարը ստվերային տնտեսության դեմ.

. կամրապնդվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքությունը,

. կուժեղացվի կոռուպցիայի դեմ պայքարը:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է խթանել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց բարեվարքությունը, ինչպես նաեւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարվող գործարքների այն շրջանակը,  որոնք երկու միլիոն ՀՀ դրամը գերազանցելու պարագայում պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ ձեւով, եւ Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Ներկայացված նախագիծը, ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում: