Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1134-12.12.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) համար հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու եւ արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքի գործողությունը սույն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով տարածվում է`

1) եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի (այդ թվում` մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից հանված ֆիզիկական անձանց) եւ նոտարների վրա.

2) «Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց եւ հարկային գործակալի պարտավորությունից ազատված հարկ վճարողից եկամուտ ստացած ֆիզիկական անձանց (այդ եկամուտների մասով) վրա.

3) մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ իրականացրած` մինչեւ այդ օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն կետով սահմանված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց վրա.

4) մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-րդ հոդվածին համապատասխան գույքի վարձակալության գործարքներ իրականացրած եւ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց վրա.

5) մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում հարկային մարմին ճշտված հարկային հաշվարկներ ներկայացրած կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի վրա:

Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձինք`

1) ազատվում են մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի, տուգանքների) գումարների վճարումից.

2) ազատվում են 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված եւ չվճարված տույժերի, տուգանքների) վճարումից.

3) արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների եւ եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր չեն ներկայացնում:

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձինք ազատվում են «Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց համար սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված (հաշվարկման ենթակա) տույժերի վճարումից:

Հոդված 5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ֆիզիկական անձինք՝ ազատվում են մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ (կամ) «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը:

Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձինք ազատվում են մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-րդ հոդվածին համապատասխան գույքի վարձակալության գործարքների համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը: Սույն հոդվածի դրույթները կիրառվում են այն գույքի վարձակալության գործարքների մասով, որի վարձակալ է հանդիսանում անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղ չունեցող օտարերկրյա իրավաբանական անձը:

Հոդված 7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետում նշված անձինք ազատվում են մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկներով առաջացած հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվող եւ վճարման ենթակա տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե այդ ժամանակաշրջանների համար ճշտված հաշվարկը ներկայացվում եւ հաշվարկված հարկերի գումարների վճարումը կատարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 8. Սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անձինք` արտոնություններին վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների եւ հարկային օրենսդրության պահանջները խախտելու համար, այդ արտոնությունների մասով, չեն ենթարկվում պատասխանատվության, իսկ հարուցված վարույթները ենթակա են կարճման:

Հոդված 9. Հարկային մարմնի կողմից վերահսկվող` սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամուտների մասով առաջացած պարտավորությունների բռնագանձման կամ սնանկության վերաբերյալ դատարաններում գտնվող հայցերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված կատարողական թերթերը բավարարվում են պարտատիրոջ (լիազորված մարմնի) կողմից սույն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկված հայցապահանջի (պահանջի) չափով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այն անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչեւ «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-258-Ն) ուժի մեջ մտնելը որպես անհատ ձեռնարկատեր դուրս էին եկել հաշվառումից եւ ունեն եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով պարտավորություններ, կարողանան օգտվել այդ արտոնություններից: Բացի այդ, նախագծով նախատեսվում է արտոնությունները կիրառել նաեւ 2009-2012թթ. հաշվետու ժամանակաշրջանների համար:

«Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` սոցիալական վճարները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար մասնակիցը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.15%-ի չափով՝ կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար (օգտին):

Միաժամանակ, վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սոցիալական վճարի պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված (որոնց դեպքում միայն կարող է փոխանցվել ռեեստր վարողի հաշվին), եթե կամուրջ հաշվին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարը եւ տույժը մարելու համար: Դա նշանակում է, որ կուտակային հատկացումները ռեեստր վարողի հաշվին փոխանցվում են միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ վճարվում են սոցիալական վճարները եւ հաշվարկված տույժերը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ այն, որ ճշտված հաշվարկների ներկայացման դեպքում տույժերի վերահաշվարկներ չեն կատարվում, չվճարված տույժերի առկայությամբ պայմանավորված` կուտակային հատկացումները ժամանակին ռեեստր վարողի հաշվին փոխանցելու ընթացքում առաջացած խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է սահմանել սոցիալական վճարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերից ազատելու արտոնություններ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով հիմնականում սոցիալական վճարների նվազագույն գումարների պարտավորություններ ունեցող մեծ թվով անհատ ձեռնարկատերերի առկայությունը, որոնք չեն կարողացել օգտվել ոչ միայն  01.01.2013թ. ուժի մեջ մտած՝ «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքից, այլեւ տարբեր պատճառներով չեն կարողացել օգտվել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» (2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն) եւ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքներով (2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-151-Ն) ընձեռված՝ լուծարման հնարավորությունից, որոնց արդյունքում, անկախ գործունեություն իրականացնելու հանգամանքից, անհատ ձեռնարկատերերի նկատմամբ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվարկվել են նվազագույն սոցիալական վճարների գծով պարտավորություններ, որոնք վճարված չեն:

Նախագծով նախատեսվում է նաեւ «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին եւ ինքնազբաղված անձանց ազատել հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից:

Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձինք, ովքեր մինչեւ 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ, ազատվում են այդ գործարքների մասով հաշվարկված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները կվճարեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:

Օրենքի նախագծով սահմանվում է նաեւ, որ այն հարկ վճարողները, որոնք մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար կներկայացնեն հարկային ճշտված հաշվարկներ, կազատվեն այդ ճշտված հաշվարկներով վճարման ենթակա հարկի լրացուցիչ գումարների մասով տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե հարկի լրացուցիչ գումարները կվճարեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտոնությունների կիրառման արդյունքում անհատ ձեռնարկատերերը եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից:

Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղված անձանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների՝ որպես կուտակային հատկացումներ` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքի ապահովում, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ապահովում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով  սահմանված արտոնությունների կիրառման արդյունքում նախատեսվում է.

1. Անհատ ձեռնարկատերերին եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձանց ազատել եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերին, նոտարներին եւ ինքնազբաղված անձանց ազատել «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարումները չկատարելու համար հաշվարկված եւ չվճարված տույժերից եւ ապահովել նրանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքը:

2. Նախագծով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերին), որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների, ինչպես նաեւ վարձավճարների իրացումից հասույթը չի գերազանցել 9,0 մլն. դրամը` ազատել այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման եւ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, ինչպես նաեւ առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:

3. Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց, որոնք մինչեւ 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ, ազատել այդ գործարքների մասով հաշվարկված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե նրանք վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները կվճարեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Եզրակացություն

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել մի շարք հարկային արտոնություններ: Մասնավորապես, առաջարկվում է նախագծերով սահմանված տնտեսավարող սուբյեկտներին եւ ֆիզիկական անձանց ազատել`

1)  եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի, տուգանքների) գումարներից,

2)  «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ  օրենքով սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված (հաշվարկման ենթակա) եւ չվճարված (վճարման ենթակա) տույժերի գումարներից,

3)  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների գումարների, 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկներով առաջացած հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվող եւ վճարման ենթակա տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե այդ ժամանակաշրջանների համար ճշտված հաշվարկը ներկայացրել եւ հաշվարկված հարկերի գումարների վճարումը կատարել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 1 հավելվածով նախատեսված գործունեության տեսակները իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք ազատվում ենք այդ գործունեության տեսակների մասով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ ՀՀ տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից եւ ակցիզային հարկից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերի վրա չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ