Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11341-12.11.2016-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-244-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«37) սոցիալական վճարի պարտավորություն` մասնակից հանդիսացող վարձու աշխատողի (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի) կողմից կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումար: Մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղված անձի կողմից` իրենց համար կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի գումար.»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով,

2) 2-րդ մասի 1-ին պարբերությունում «պարտավորությունները» բառից հետո լրացնել «հաշվառվում են հաշվարկի փաստացի ներկայացման օրով եւ» բառերով, իսկ 3-րդ պարբերությունում «լրացուցիչ պարտավորությունները» բառերից հետո լրացնել «եւ նվազեցումները» բառերը:

Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի`

1) 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:

Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:»:

2) 3-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սոցիալական վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտից սոցիալական վճարի գումարները, իսկ վարձու աշխատողները (հարկային գործակալները) նաեւ սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: